Ասում են՝ 50 մլրդ դրամ տալու են 67 հազար ձեռնարկությունների. ամեն աշխատողի բաժին է հասնում 5 հազար դրամ. Ծառուկյան
Այսօր իշխանություններն ասում են, որ 50 մլրդ դրամ տրամադրվելու է 67 հազար ձեռնարկությունների. եթե ես այդ 50 մլրդ դրամը բաժանեմ, ամեն ձեռնարկությանը հասնում է 700 դոլար: Այս մասին յասօր՝ մարտի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
Նրա խոսքով, եթե այդ 700 դոլարն էլ բաժանես ձեռնարկության աշխատողների վրա, ամեն մեկին կհասնի 5 հազար դրամ. «5 հազար դրամով մարդը մի ամիս ո՞նց է աշխատելու»:
Ծառուկյանը նկատեց, որ բազմաթիվ մարդիկ ապրում են օրվա եկամտով, ամսական 70 հազար դրամով ու հիմա չեն աշխատում. «Այսօր պետությունը պետք է մտածի գոնե այդ 70 հազար դրամը վճարի այդ մարդկանց, որ չեն աշխատում: Եթե ասում են, թող անհատական գնան բանկիրների հետ խոսեն, դա արդեն ծիծաղելի է»,-ընդգծեց ԲՀԿ առաջնորդը:
Ի դեպ, լրագրողները տեղեկացրին, որ վերջին օրերին ուսանողների համար Աբովյան-Երեւան անվճար ավտոբուսները չեն գործում, ինչին Ծառուկյաննն արձագանքեց, որ նման բան լինել չի կարող. «Չեն կարող չգործել»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին