Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

«Կանչել են ինչ-որ մի տեղ խոսալու, դուռը փակել են եւ մի քանի հոգով ծեծել». ուշագրավ մանրամասներ Գորիսի քաղաքապետի հետ կապվող միջադեպից

 

Գորիսի ՀՀԿ-ական քաղաքապետ Առուշ Առուշանյանի եւ նրա տեղակալ Մենուա Հովսեփյանի մասնակցությամբ տեղի ունեցած աղմկոտ միջադեպից Irakanum.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Հիշեցնենք, որ մի քանի օր է ինչ մամուլը գրում է, որ քաղաքապետը եւ նրա տեղակալը առեւանգել են Գուրեն Հ. Անունով քաղաքացուն եւ պարտադրել 33 միլիոն դրամ տալ իրենց:

Գուգրեն Հ.-ի փաստաբան Լուսինե Զեյնալյանը Irakanum.am-ի հարցերին ի պատասխան որոշ տեղեկություններ է փոխանցել: Մասնավորապես, Գուրգեն Հ.-ն 2015 թվականից աշխատել է Գորիսի քաղաքապետին պատկանող շինանյութի խանութներից մեկում: 2020 թվականին ինչ-որ վերահաշվարկ է կատարվել եւ Գուրգեն Հ.-ից պահանջել են նշյալ գումարը: «Հաշվարկ են կատարել եւ 33 միլիոն դրամի պահանջ է ներկայացվել տուժողին, սպառնալիքներով, ծեծելով ձեռքից խլել են ավտոմեքենան եւ անձնագիրը, պահանջել են այլ գույք գրավադրի եւ գումար ստանա»,- ասաց փաստաբանը: Երիատասարդը չհամաձայնելով նշյալ գումարը վճարել, դիմել է փաստաբանների:

«Այդ երիտասարդը սոցալապես անապահով է: Քաղաքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանն այլ անձանց հետ, որոնց ինքնությունը դեռ հայտնի չէ նրան ապօրինի ազատությունից զրկել են, ծեծել են եւ ձեռքից խլել են ավտոմեքենայի բանալիները եւ առանց իր համաձայնության մեքենան տարել են իրենց հետ: Կանչել են ինչ-որ մի տեղ խոսալու, դուռը փակել են եւ մի քանի հոգով պահնաջներ են ներկայացրել, հետո ծեծի ենթարկել: Ծեծի ընթացքում գրպանից ընկել է մեքենայի բանալին, բանալին ձեռքից տարել են»,- ասաց Լուսինե Զեյնալյանը եւ շարունակեց. «Այնուհետ, վերցրել են տան սեփականաշնորհման վկայականը եւ մեզ դեռեւս անհայտ ճանապարհներով սեփականաշնորհում են կատարել, որպեսզի տուժողի տունը բանկ դնեն: Պարզել են, որ հնարավոր չի, քանի որ այլ անձիք էլ են գրանցված եղել: Տեսել են, որ տունը ոչ մի բան չեն կարողանում անել վկայականը հետ են տվել»: Փաստաբանը պնդում է, որ իր վստահորդին եւ նրա ընտանիքի անդամներին հոգեբանական բռնությունների են ենթարկել, ահաբեկել: «Այդ երիտասարդը իմ գրասենյակում նստած վախից չէր կարողանում խոսել: Նա փախել էր Գորիսից, իսկ ընտանիքին այնտեղ էին ահաբեկում: Կինը, մայրը, եղբայրը վախի մեջ էին: Ամուսինը ինձ մոտ նստած կինը զանգում լացում էր, որ իրեն անհանգստացնում են»: Լուսինե Զեյնալյանը նաեւ ասաց, որ Գուրգեն Հ.-ն բարեկամական կապեր ունի քաղաքապետի հետ:

«Տուժողն ազգակացական կապ ունի քաղաքապետի հետ: Տուժողի մորական կողմից բարեկամներ են»: Ըստ Փաստաբանի՝ տուժողը երկու մանկահասակ երեխա ունի, սպասում են երրորդ երեխային, նախկինում ծառայել է ՊԲ-ում որպես պայմանագրային զինծառայող: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական որ, որը քննվում է ՔԿ-ի Սյունիքի մարզային քննչական վարչությունում: Նշենք, որ երեկ տեղեկություն տարածվեց, որ խուզարկություն է իրականացվել Գորիսի քաղաքապետի տանը: Թեմայի շուրջ փորձեցինք պարզաբանում ստանալ Գորիսի քաղաքապետից եւ նրա տեղակալից, սակայն նրանք մեր զանգերն անպատասխան թողեցին:

Իսկ երբ Մենուա Հովսեփյանին հաղորդագրության միջոցով տեղեկացրեցինք, որ պարզաբանում ենք ցանկանում, պատասխան հաղորդագրություն ուղարկեց, որ կզանգահարի, բայց այդպես էլ կապ չհաստատեց մեզ հետ:

irakanum.am