Օրենքը տարընթերցումների տեղիք չպետք է տա, հակառակ դեպքում՝ կամայականությունների առիթներ կլինեն. Երվանդ Վարոսյան
Արտակարգ դրության ժամանակ խստություններ կարող են լինել, դա նորմալ է, հնարավոր է հարկ եղած դեպքում նախատեսել խիստ պատիժներով հանցակազմեր, այդ նախագծի խնդիրը լրիվ այլ է, այն իրավական առումով խիստ անորոշ է և երկակի մոտեցումների հնարավորություն տվող: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով ԱԺ առաջին ընթերցմամբ ընդունած Արտակարգ դրության ժամանակ մեկուսացման պահանջները խախտելու հետևանքով մարդկանց զանգվածային հիվանդացման համար 5 տարի ազատազրկում սահմանվող օրենքի նախագծին:
«Այսինքն՝ իրավական առումով ցանկացած օրենքում և մասնավորապես՝ քրեական առկա նորմերը պետք է լինեն որոշակի, տարընթերցումների տեղ պետք է չլինի: Եթե, օրենքը կարդալիս, տասը հոգի կարող են տասը ձև հասկանալ, դա արդեն օրենք չէ, դա կամայականության բույն է: Խնդիրն իրավական անորոշության մեջ է, չեմ էլ կարծում, թե ժամանակի խնդիր էր, նախկինում՝ մինչև արտակարգ դրությունն էլ ժամանակ լինում էր, բայց իրավական անորոշ ձևակերպումներով նորմեր մասնավորապես, Քրեական օրենսգրքում մենք տեսել ենք, որ կիրառվել են»,- նկատեց նա:
Բացի այդ, Վարոսյանն ընդգծեց, որ ավելի ճիշտ կլինի քաղաքացիներին շատ ավելի հստակ, հասկանալի, մատչելի լեզվով բացատարել, թե պետությունն իրենցից ինչ է պահանջում։ Նախ` դա պետք է արվի, հետո նոր մտածել այն մասին, թե խախտումները, որոնք են, և խախտողներին ինչ պատիժ է սպասվում: «Այդ ամենը պետք է արվեր նախքան խստացումներն ու գրաքննությունը, այդ դեպքում շատ ավելի լավ կլիներ, և մենք կտեսնեինք կարանտինին ուղղված գործուն քայլեր: Օրինակ՝ ես երկուշաբթի դատական նիստերին պե՞տք է գնամ, թե՝ ոչ կամ որոնց պետք է մասնակցեմ, որոնց կարող եմ չմասնակցել կամ մարդկանց ո՞ր խմբերը պետք է աշխատեն, որոնք տանը նստած մնան, իսկ ովքեր պետք է աշխատանքի ներկայանան, ի՞նչ ձևով դա պետք է արվի: Այս հարցերին է հարկավոր պատասխանել, թե չէ ասում է անզգուշությամբ զանգվածներին վարակելը։ Վե՞րջը, գործով է պետք զբաղվել: Ես կարծում եմ՝ երեկ իրենք հավաքվել էին, որ ցույց տան, որ իրենք հավաքվել են»,- շեշտեց փաստաբանը:
Դիտարկմանը՝ նախագծում նշված է դիտավորյալ վարակելը և անզգուշությամբ վարակելը, սա ինչ է իրենից ենթադրում, Վարոսյանն ասաց. «Դիտավորյալն ինչ-որ տեղ հասկանալի է, երբ մարդը գիտակցում է, որ ինքը կարող է վարակի և հատուկ գործողություններ է կատարում, որ դիմացինին վարակի, դա մի քիչ հասկանալի է, բայց մնացած մասերով՝ հատկապես անզգուշության հետ կապված, խնդիր կա, նաև խնդիր կա քանակի հետ կապված: Քանի հոգուն վարակելը, ո՞վ է դա որոշելու, երեք հոգի՞ն է այդ քանակը, թե՞ երեսունը: Մի խոսքով՝ օրենքներն այդպես չեն լինում, օրենքները լինում են հստակ ու հասկանալի»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության առաջարկած օրենքի նախագիծը, որով սահմանվում է՝ արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որը անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում, պատժվում է կալանքով մինչև 3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ առավելագույնը 5 տարի ժամկետով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին