Շուշան Փաշինյանը Նարեկ Սամսոնյանից 2 մլն դրամ փոխհատուցում է պահանջում. դատարանը հայցը վարույթ է ընդունել
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Շուշան Փաշինյանի երկրորդ հայցադիմումն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի։
Հիշեցնենք՝ Շուշան Փաշինյանը պահանջում է, որ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը հերքի զրպարտություն համարվող տեղեկությունները եւ փոխհատուցի իր պատվին ու արժանապատվության պատճառված վնասը, այն գնահատելով 2 մլն դրամ։
Սամսոնյանը ֆեյսբուքյան գրառում էր արել, թե Փաշինյանը դստեր համար ամսական 3 հազար դոլարի սեւ խավիար է գնում Երեւանի ռեստորաններից մեկից։
Նշենք, որ այն առաջին անգամ դատարան մուտք է եղել 2020 թվականի փետրվարի 26-ին ու մակագրվել դատավոր Զարուհի Նախշքարյանին, սակայն դատարանն այն վերադարձրել էր՝ գտնելով, որ չեն պահպանվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածի դրույթները։
Դատական նիստի օրը դեռ չի նշանակվել


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին