Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

Թրամփի աշխարհաքաղաքական ապտակը Փաշինյանին

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՄՆ-ն Արցախին այս տարի օգնություն չի տրամադրի. նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշում է կայացրել վերացնել Արցախին տրվող 1.5 միլիոն դոլարի աջակցության ծրագիրը… Սա առաջին դեպքն է ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ ԱՄՆ-ն չեղարկում է պետական մակարդակով Արցախին տրամադրվող օգնությունը… Եթե որևէ մեկն իրեն անհասկացողի տեղ է դնում կամ ձևացնում, որ ոչ մի արտառոց բան չի եղել, ապա ասեմ, որ սա քաղաքական մեսիջ է Հայաստանի իշխանություններին և Թրամփի կողմից Փաշինյանին հասցված ապտակ…

Վաշինգտոնի այս դեմարշը նաև ցույց է տալիս, թե ինչ խայտառակ վիճակում են գտնվում հայ-ամերիկյան հարաբերությունները, երբ նույնսիկ ԱՄՆ-ում գործող բավականին ազդեցիկ հայկական լոբբին չկարողացավ համոզել Թրամփի աշխատակազմին վերանայել այս որոշումը…

1,5 միլոն դոլարը «սիմվոլիկ» և չնչին գումար է ԱՄՆ-ի համար, բայց այն այնքանով էր ծանրակշիռ, որ Հայաստանից զատ Արցախին միայն ԱՄՆ-ն էր պետական մակարդակով օգնություն տրամադրում՝ դրանով դե-ֆակտո ճանաչելով Արցախը, որը սարսափելի նյարդայնացնում էր Բաքվին և Անկարային, որոնք բավական երկար ժամանակ է աշխատանք էին տանում այս օգնությունը չեղարկելու ուղղությամբ…
Սակայն Թրամփի այս որոշման հետևում ոչ միայն կանգնած են թուրք-ադրբեջանական լոբբիստները, այլև սա զուտ Վաշինգտոնի պատասխանն է Փաշինյանին, ով իրեն թույլ էր տալիս այնպիսի բաներ, որոնք Վաշինգտոնում աննկատ չմնացին…

Նախ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ապացուցելու նպատակով, որ նա իբրև թե Տեր-Պետրոսյանից, Քոչարյանից և Սարգսյանից ավելի ռուսամետ է, որոշում ընդունեց Սիրիա ուղարկել հայ խաղաղապահներին, որին պաշտոնական Վաշինգտոնը բավական բացասական արձագանքեց… Խնդիրն այն է, որ «ռուսամետ» Փաշինյանին նույնիսկ Մոսկվայում չհավատացին, բայց այդ քայլով Վաշինգտոնի հետ հարաբերությունները Երևանը բավականին փչացրեց…

Այդ նույն «օպերայից» էին նաև Փաշինյանի այն հայտարարությունները, որ Հայաստանում Միացյալ Նահանգներին երբեք որևէ իշխանություն այնքան չի քննադատել, որքան ինքը… Հայաստանի վարչապետը նաև հայտարարեց, որ ԱՄՆ-ն զրոյական աջակցություն է ցուցաբերել հետհեղափոխական Հայաստանին… Զավեշտալին այն է, որ պարոն Փաշինյանը, կտրվելով իրականությունից, մտածում է, որ եթե նա քննադատի պաշտոնական Վաշինգտոնին, ապա Թրամփը վախենալու էր իրենի՞ց… Կամ սեփական հասարակությանն իր գեղջկական ճարպկությամբ մոլորեցնող Փաշինյանը մտածում էր, որ Սպիտակ տանը կամ Պետքարտուղարությունում պրիմիտիվներ են նստած, որ նրա իշխանության գալուց հետո ինչ-որ ձևաչափով օգնություն տրամադրեին Երևանին, երբ վերջինս չի փոխում իր արտաքին քաղաքական վեկտորը… Հետաքրքիր է, իր տարածքում ռուսական ռազմաբազա պահող Փաշինյանն ի՞նչ էր ակնկալում ստանալ Վաշինգտոնից… Վաշինգտոնում և Բրյուսելում նստած պաշտոնյաները շատ պրագմատիկ ու մերկանտիլ են և չեն հավատում Փաշինյանին…

Ամեն դեպքում, Հայաստանի բոլոր նախագահներին մինչև հիմա հաջողվել էր այնպիսի հարաբերություններ պահպանել Վաշինգտոնի հետ, որոնց արդյունքում ԱՄՆ-ն շարունակում էր ուղղակի օգնություն տրամադրել Ստեփանակերտին, որն ավելի շատ աշխարհաքաղաքական նշանակություն ուներ, քան մարդասիրական…

2019 թ-ին Փաշինյանի ամերիկյան այցի ձախողումը, երբ վերջինիս Վաշինգտոնում դաշնային մակարդակով որևէ մեկը չընդունեց, ցույց էր տալիս, որ Թրամփի վարչակարգն ավելի ցավալի ապտակ է հասցնելու, ինչն իրեն ուշացնել չտվեց…

Չի բացառվում, որ Թրամփի աշխատակազմի այս որոշումը կապ ունի նաև Արցախյան հիմնահարցի բանակցություններում տեղի ունեցող ինչ-ինչ գործընթացների հետ, որի մասին հայաստանյան հասարակությունը տեղյակ չէ…

Հ.Գ. Հուսանք, պարոն Փաշինյանին սատարող բազմաթիվ մեր հայրենակիցները, որոնք, բնակվելով ԱՄՆ-ում, շատ են սիրում Հայաստանը հեռվից և փորձում են իրենց կարճ ու պրիմիտիվ դատողություններով մեզ այստեղ խելք խրատ տալ և ամենավերջին փողոցային վիրավորանքներին են դիմում Փաշինյանին քննադատողների հասցեին, նույնն էլ կանեն Թրամփին, ով իր այս քայլով բավականին ուժեղ հարված հասցրեց իրենց կուռքին»: