Դիտահորերի, դրանց թուջե կափարիչների և անձրևորսիչների վերանորոգման համար հատկացվել է 100 մլն դրամ
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ նշելով, որ դիտահորերի, դրանց թուջե կափարիչների և անձրևորսիչների վերանորոգման համար հատկացվել է 100 մլն դրամ: Կարապետյանը նշել է, որ դիտահորերը ճանապարհների վերանորոգման ընթացքում կհավասարեցվեն ասֆալտի մակերևույթին:
«Ասֆալտապատման աշխատանքների ընթացքում այս տարի առանձին ուշադրության կարժանանան ճանապարհի վրա անհարթություն առաջացնող դիտահորերը: 100 միլիոն դրամ է հատկացված Երևանի 2020-ի բյուջեում՝ դիտահորերի, դրանց թուջե կափարիչների և անձրևորսիչների վերանորոգմանը:
Ճանապարհի մակերևույթից ցածր կամ բարձր նիշի վրա գտնվող դիտահորերն այսօր երթևեկության համար խոչընդոտ են դառնում՝ երբեմն վթարային վիճակ ստեղծելով կամ վնասելով մեքենաները: Դրանք հիմա՝ ճանապարհների վերանորոգման ընթացքում կհավասարեցվեն ասֆալտի մակերևույթին:
Դիտահորերի խնամքի համար, ըստ էության, պատասխանատու են ջրմուղ-կոյուղու կամ կապի համապատասխան կազմակերպությունները, բայց քանի որ տարիներ շարունակ գործող կարգավորումներով խնդիրը չի լուծվում, քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարությամբ, կամավոր լիազորությունը ստանձնել է համայնքը»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին