Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն Արսենյան Փրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դին Սաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FT Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը

Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչՄշակութային վերածնունդ Դիլիջանում. առաջին համերգը կնվիրվի կոմպոզիտոր Արամ ԽաչատրյանինՄանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն է«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի«Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման ավանդական ձևաչափին առաջարկվում է նոր մոտեցումԲասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է ԲրատիսլավաԵրկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն էՖրանսիան պարզվեց շատ ավելի ուժեղ է Մարոկկոյից. Գեղամ ՆազարյանԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրաՕդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանովԱթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունըԲենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույցՍևանա լճի պահպանությունը՝ բնապահպանական և տնտեսական կարևոր հիմնախնդիր Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացելՀարավային Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով կան զոհեր և անհայտ կորածներ. BBCԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվելԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լիազորություն
Հայաստան

Վաղը հնարավոր է՝ ոչ մեկի աշխատավարձ կամ թոշակ չկարողանանք տալ․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ)

Արտակարգ դրությամբ պայմանավորված` մինչև վարակը գործող տնտեսական մեխանիզմների փոփոխություն նախատեսված չէ, և, ընդհանրապես, արտակարգ դրության ամբողջական փաթեթի մեջ, բացի այն, որ մամուլը սրանից հետո կվերահսկվի, ուրիշ բան նախատեսված չէ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագիտության դոկտոր-պրոֆեսոր Հրանտ Բագրատյանը:

Նա նշեց՝ ասվել է, որ ստեղծվում է պարետատուն, պարետն էլ որոշումներ է կայացնում, ինչպես նպատակահարմար է գտնում, այնպես էլ կայացնում է:

Անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, թե տնտեսվարողներին օգնություն կցուցաբերվի, նա ասաց, որ տնտեսվարողներին ապագա հարկերի հաշվին կարելի է օգնություն ցույց տալ, հիմա վարչապետ Փաշինյանը հայտարարում է՝ փաթեթներ ստեղծել, տնտեսվարողներին օգնելու մասին: «Ես վստահ չեմ, որ տնտեսվարողներին պետք է օգնել, ես հասկանում եմ՝ տարօրինակ է սա ընդունել, բայց պետք է զգուշացնեմ վարչապետին. ոչ ոք չգիտի, թե ինչքան է խորանալու այս վարակը և վաղը, հնարավոր է, աշխատավարձ չկարողանա վճարել: Այսինքն՝ խնդիրն այսպիսին է՝ օգնել սպառողի՞ն, թե՞ օգնել արտադրողին: Ըստ իս՝ երկուսին էլ պետք է, բայց ավելի շատ պետք է սպառողին օգնել, որովհետև մարդիկ չաշխատելու հետևանքով վաղն աշխատավարձ չեն ստանալու, պետք է սպառողին օգնել, որ այն ապրանքները, որոնք արտադրողն արտադրում է, սպառողները շարունակեն սպառել: Քանի որ նման դիսկուրսիա հասարակությունում չկա, վարչապետը ձեռքերը լվացել է և դեղատներ է այցելում, փոխվարչապետը խնդիր ունի կողմնորոշվելու՝ ինչն է ճիշտ, ինչը ճիշտ չէ, ասեմ՝ այսօր կարելի է կիրառել Չինաստանի, Հարավային Կորեայի, Ճապոնիայի և Սինգապուրի փորձը»,- ասաց նա:


Բագրատյանը նշեց, որ այս երկրներում կարողացել են զսպել վարակի տարածումը և այդ երկրների փորձի ուսումնասիրությունից եզրակացրել է, որ աշխատել է կարանտինի մեխանիզմը՝ ուղեկցված արտակարգ միջոցառումներով: «Հայաստանում այդպիսի բան չկա, արտակարգ դրություն ենք հայտարարել, անունը կա, համանուն չկա, այսինքն՝ կարանտին չի կիրառվում: Այն, ինչ Էջմիածնում արեցին, դա կարանտին չէ՝ պետք էր այնպիսի կարանտին, ինչպիսին Ուհանում էր: Փաստ է, որ լիբերալ աշխարհը, լիբերալ Եվրոպան սա չի հասկանում և չի կարողանում պայքարել սրա դեմ, նույնիսկ ԱՄՆ-ն է խառնվել իրար: Ես գտնում եմ, որ չորս երկիր կա, որոնք դա կարողանում են անել և դրանց փորձը ցույց է տալիս, որ կարանտինի մեխանիզմն ավելի ուժեղ է, ավելի ազդեցիկ, քան ինչ-որ արտակարգ վիճակներ հայտարարելը»,- շեշտեց նա:

Հարցին՝ նախադրյալներ կա՞ն Ուհանի օրինակով պայքարելու վիրուսի դեմ, նա արձագանքեց՝ ոչ մի նախադրյալ էլ չկա: «Քաղաքը, որը վարակված է փակվում է՝ ո՛չ ներս, ո՛չ դուրս: Գոյություն ունի արտակարգ իրավիճակներում երևույթները կառավարելու մեխանիզմ. երբ ունես ֆինանսական ճգնաժամ, առուվաճառքը փոխարինվում է փոխանակումով, երբ ունես տեխնոգեն արտակարգ իրավիճակ՝ հրաբուխ կամ լավա է ժայթքել, դրա դեմ պետք է առնես, փակես որ չտարածվի, իսկ երբ ունես համաճարակ, ապա այստեղ պետք է իմանան, որ խնդիրը շղթաները վերահսկելն է, շղթայում իրար հետ կապված օղակները հարկավոր է իրարից անջատել, վերահսկել օղակների միջև փոխանակումը: Սա հասարակ թեորիա է, որը հիշելն օգտակար կարող է լինել վարչապետին և փոխվարչապետին, որոնք փորձում են պայքարել վարակի դեմ. Առայժմ, ինչպես տեսնում ենք, վարակը տարածվում է»,- ընդգծեց Հրանտ Բագրատյանը:

Ինչ վերաբերում է տնտեսվարողներին, Բագրատյանը նշեց, որ նրանք պետք է կրեն դժվարություններ: «Այն ոլորտներին, որոնք, պայմանավորված վարակով, արտակարգ դրությամբ չեն աշխատում, կարելի է խոստանալ փոքրիկ, շատ չնչին օգնություն, խոստանալ, բայց չանել, առայժմ նրանք պետք է կրեն դժվարություններ: Եթե սա շարունակվի ամիսներ, մենք վաղը հնարավոր է՝ ոչ մեկի աշխատավարձ կամ թոշակ չկարողանանք տալ: Ես վարչապետին խորհուրդ չէի տա անմիջապես հայտարարել նոր տնտեսական քաղաքականություն ինչ-որ օգնության մասին, սրանք չմտածված քայլեր են»,- ընդգծեց նա:

 

Դիտարկմանը՝ վարչապետը հայտարարել է, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ կարող է նոր հնարավորություններ բացվեն մեր տնտեսության համար և մենք կարող ենք այս վիճակից օգտվել, կիսո՞ւմ է այս կարծիքը, Բագրատյանը պատասխանեց, նման հարցադրումներ չի քննարկում, որովհետև այդտեղ քննարկելու բան չկա:

Ինչ վերաբերում է նավթի ու պղնձի գնանկմանը, մանավանդ, որ Հայաստանը պղինձ արտահանող երկիր է, նա նշեց, որ 2.5 ամսվա մեջ պղնձի գինը 1 ֆունտը 3 դոլարից իջել է մեկ ֆունտը 2 դոլար, այսինքն ունենք մոտ 30 տոկոս անկում և դա կշարունակվի, հիմա պղնձի ժամանակը չէ: «Նավթի գների հետ կապված կարող եմ ասել՝ Սաուդյան Արաբիան էլ, Ռուսաստանն էլ հետաքրքիր կողմ են: Ռուաստանը փորձեց նավթի գնանկման սլաքն ուղղել ԱՄՆ-ի շելֆային նավթի դեմ, վիճակը կտեսնենք. երեքն էլ նյարդայնացած են, ավելի քիչ՝ Սաուդիան Արաբիան, բայց Ռուսաստանն ու ԱՄՆ-ն լուրջ նյարդայնացած են, երևի ինչ-որ հաշվարկներ ունեն և որոշ ժամանակ կդիմանան»,- ասաց նա:

Հարցին՝ այս վիճակն ի՞նչ սոցիալական խնդիրներ կառաջացնի, ի՞նչ կունենանք մեկ ամիս անց՝ զուտ տնտեսական առումով՝ առանց խուճապ տարածելու, նա պատասխանեց. « Դե առանց խուճապ տարածելու... այդ խուճապ տարածելու անվան տակ բոլոր լրատվամիջոցներին խեղճացնում են, փոխանակ ընդհակառակը, ասեն՝ գնացեք Հրանտ Բագրատյանից ինտերվյու վերցրեք, որ Բագրատյանն էլ ինչ էլ ասի, հաստատ մեկ ճիշտ բան կասի, որը կարելի կլինի կիրառել.... օրինակ՝ երեկ որոշեցին, որ խաղողի թափոնները կարելի է հավաքել, իսկ դա 100 քայլի առաջարկ էր, այնպես որ խոսեցրեք ինձ, չեմ խոսել, սա կեսկատակ-կեսուրջ եմ ասում»:

Իմ կարծիքով՝ այսօր մարդկանց պետք է, որ վստահ լինեն, որ վեց ամիս հնարավորություն են ունենալու սնունդ և դեղ գնելու: «Նույնիսկ էլեկտրաէներգիայի և գազի վճարների մասին չեմ խոսում. սա վատագույն սցենարի դեպքում: Ես բոլոր իմ գործողությունները կկազմակերպեի՝ ելնելով այս վատագույն սցենարից: Մենք կարանտին պետք է մտցնենք առանձին բնակավայրերում, որտեղ շատ է վիրուսը, չեմ բացառում, նույնիսկ Երևանը, կարանտին չի նշանակում այն, ինչ կատարվում է այսօր Էջմիածնում, որ ջերմությունը չափում են ու մարդուն բաց թողնում: Ջերմություն ունենալ-չունենալը վիրուսի հետ կարող է և բացարձակապես կապ չունենալ»,- նշեց նա:

Բացի այդ, Հրանտ Բագրատյանն առաջարկում է կարանտին մտցնել առանձին ճյուղի նկատմամբ, մասնավորապես, սննդի և դեղագործության, ինչը անելու համար, սակայն, պետք է լինել հմուտ կառավարիչ: «Մենք գնում ենք խանութ և սնունդ ենք առնում, օրինակ՝ երշիկ, փաթաթում, տալիս են, ի՞նչ գիտենք՝ արտադրամասում հիվանդ եղե՞լ է, թե՞ ոչ: Այստեղ Նիկոլ Փաշինյանի և Տիգրան Ավինյանը խելքն այնքան պետք է հասնի, որ կարողանան կարանտին մտցնել ճյուղի մեջ: Այսինքն՝ ինչ-որ կապված է՝ սկսած գյուղից, անասաբուծություն, թռչնաբուծություն, ձկնաբուծություն, խանութ, վերամշակում և այլն, այդ ամբողջ շղթան պետք է կարողանալ դետալներով կառավարել, նման կարգի հրամանը հարյուրավոր կետեր պետք է պարունակի: Խորհուրդ կտայի, բացի առանձին բնակավայրերից, մի ամբողջ ճյուղ կարանտինի մեջ պահել»,- նշեց բանախոսը:

Նրա խոսքով՝ սկզբունքորեն Հանրապետությունը կարող է իրեն կերակրել, մնացած մասը, ծայրահեղ դեպքում, կարելի է ինքնաթիռներով բերել: «Ես խորհուրդ կտայի , որ կառավարությունն աշխատի այս վատագույն սցենարի վրա: Ինչո՞ւ վատագույն. որովհետև իմ փորձը, մանավանդ պատերազմի ժամանակ, երբ լույս չկար, ուտելիքը մի կերպ էինք ճարում, հենց այս սկզբունքով աշխատելով՝ աստիճանաբար քաշեցի տնտեսությունը ճահիճից, առաջին հերթին հասկանալով, թե որն է կարևոր, որը՝ ոչ այնքան: Մեզ համար ցավալի է, որ հյուրանոցի տերը վնաս է կրում, բայց էսօր հյուրանոցի ժամանակը չէ»,- ընդգծեց նա:

Ինչ վերաբերում է դրամի կայունությանը, Հրանտ Բագրատյանը նշեց, որ դրամի կայունությունն իրեն շատ քիչ է հուզում: «Առայժմ պահուստներ կան, դրամը որ մի քիչ էլ արժեզրկվի, դա չեմ ընդունում որպես մեծ աղետ, դրամի արժեզրկումից ենք խոսում, երբ կարող ենք այնպիսի բռնկում ունենալ, ինչպես Իտալիայում: Հիմա Վրաստանում ու Ադրբեջանում իրավիճակն ավելի լավ են կառավարում, քան Հայաստանում, մեր թշնամին էմ բայց պիտի ասենք: Ես կարծում եմ, որ կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի համաճարակային հետագա բռնկումը կասեցնելուն: Շատ լուրջ բան եմ ասում՝ համաճարակ է, գուցե երկու օրից վերանա, բայց այսօր մեր գործողությունները պետք է պլանավորենք` նկատի ունենալով վատագույն սցենարը»,- ընդգծեց նա: