Այս օրերին որոշ ՀԿ-ներ ակտիվացել են ու փորձում են առաջ մղել «ընտանեկան բռնության» թեման
«Փաստը» գրում է․ «Այս օրերին, ցավոք, ոմանք փորձում են պղտոր ջրում ձուկ որսալ և առաջ մղել թեմաներ, որոնք լուրջ հակազդեցություն են առաջացրել: Նպատակը հստակ է. որոշակի շրջանակներ հույս ունեն, որ հաշվի առնելով ներկայումս մարդկանց հետաքրքրությունների սահմանները, իրենց գաղափարները սուր հակազդեցության չեն արժանանա, սակայն կաթիլ-կաթիլ կարմատավորվեն հասարակության մեջ:
Խոսքը մասնավորաբար վերաբերում է «ընտանեկան բռնության» թեմային, որն արդեն իսկ փորձագետները մեր երկրի համար որակել են որպես արհեստականորեն ուռճացված թեմա:
Օրինակ, ոմն մեկը կարող է օգտագործել արտակարգ դրության ռեժիմն իր «գաղափարներն» առաջ տանելու համար ու նշել, թե «այս օրերին նաև լավ կլինի հիշել բոլոր էն կանանց, ովքեր հիմա տանը փակված են մնացել իրենց բռնարար ամուսինների հետ և հիմա հնարավոր է գտնվում են անասելի ցավի մեջ ու կարծում են, որ փախչելու տեղ չունեն»։
Սա այլ կերպ, քան առկա վիճակի շահարկում, դժվար է որակել, ինչի մասին արդեն իսկ բարձրաձայնում են փորձագիտական շրջանակներն ու հանրության բավականին լայն շերտերը: Սակայն սա եզակի օրինակ չէ. համանման թեմաներով սկսել են ակտիվանալ մի շարք ՀԿ-ներ, ինչպես նաև հարթակներ, որոնք նույնիսկ հատուկ հաղորդումներ ու հարցազրույցներ են կազմակերպում այդ թեմաներով:
Սոցցանցերում սա արդեն որակվում է որպես «ձուկ բռնել պղտոր ջրում»։ Ստացվում է այնպես, որ այս գերլարված ու զգայուն փուլում որոշակի շրջանակներ փորձում են խորքային հետևանքներ ու լուրջ ենթատեքստեր պարունակող խնդրահարույց թեմաներ առաջ տանել»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը