Այնպիսի տպավորություն է, որ մենք՝ ամբաստայալներ ենք այստեղ նստած. Արթուր Մեսչյանը՝ ավագանու անդամին
Այսօր կա մեկ ռեալ կազմակերպություն, որը Երեւանի ճոպանուղու համար առաջարկել է 3 ֆինանսավորման տարբերակ։ Այս մասին այսօր՝ մարտի 19–ին, Երեւան քաղաքի 2019 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը՝ պատասխանելով ավագանու անդամի այն հարցին, թե ո՞ր փուլում է ճոպանուղու աշխատանքները։
Մեսչյանի խոսքով՝ այդ 3 տարբերակներից մեկը, որն իրենց կողմից ընտրվել է ամենատրամաբանականը, ուղարկվել է Ֆինանսների նախարարություն եւ ստացել դրական պատասխան։
«Դա եղել է բոլորովին վերջերս եւ հաջորդ քննարկումը պետք է լինի էկոնոմիկայի նախարարությունում։ Հույս ունեմ, որ այս ժամանակային կտրվածքի մեջ այն դինամիկան, որ կա՝ շարունակվի, ապա կարծում եմ, որ մոտ ժամանակներս բավականաչափ հաջողություններ կունենանք»,– ասաց Մեսչյանը։
Նրա խոսքով՝ ծրագրեր կան, որ պետք մի քիչ ավելի խորամանկ մոտեցում ունենանք. «Եթե մենք այսօր կարողանայինք ուղիղ պայմանագիր կապեինք տվյալ կազմակերպության հետ, որ սկսի շինարարությունը, համոզված եմ, որ կլիներ այսպիսի խոսակցություն, իսկ ինչո՞ւ է այդ կազմակերպությունն անում, ինչո՞ւ չդրվեց մրցույթի՝ ներգրավելով տարբեր կազմակերպություններ։ Թեման հետեւյալն է՝ այդպիսի մեծ ծրագրեր ինչպիսին է մետրոն կամ ճոպանուղին, երբ դրվում է մրցույթի, կարող է տեւել տարի, տարիուկես, որովհետեւ դրանք ամենաբարդ ծրագրերն են եւ ամենաբարդ տենդերային ծրագիրն է։ Ես հույս ունեմ, որ այն տարբերակը, որով մենք այսօր շարժվում ենք, խոսքը գնում է եւ մետրոյի եւ ճոպոնուղու մասին, եթե խանգարիչ հետեւանքներ չլինեն, կարծում եմ 2 ծրագիրն էլ այս տարվա մեջ տեսողական որոշակի բան կստանանք»։
Մեսչյանի խոսքով՝ մեկուկես տարի լինելով քաղաքապետարանում ստացել է այնպիսի տպավորություն, որ իրենք ամբաստանյալի կարգավիճակում են. «Այնպիսի տպավորություն է, որ մենք՝ ամբաստանյալներ ենք այստեղ նստած եւ ստանում ենք այսպիսի բաներ, թե ինչո՞ւ չեք արել, ինչո՞ւ եք վատ արել։ Ծրագրեր կան, որ մենք՝ բոլորս ենք մեղավոր, եթե մետրոյի կամ ճոպանուղու ծրագրերն ուշանան, միայն քաղաքապետին կամ Մեսչյանին պրիտենզիաներ մի արեք, որովհետեւ դուք Երեւանի ավագանին եք եւ մենք բոլորս մեկ թիմ ենք, որով այդ ծրագիրը պետք է իրականացնենք։ Տղերք մետրոն այնտեղ է, որտեղ եւ դուք եք, մետրոյի եւ ճոպանուղու ծրագիրը մենք պետք է իրականացնենք միասին»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին