Այս փուլում բիզնեսին կտրվի 25 մլրդ դրամի աջակցություն. «Կլինի վարկատեսակ, որը թույլ կտա բիզնեսին on hold մնալ»
Կառավարության այսօրվա՝ մարտի 19-ի նիստ սկզբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե ինչ քայլեր են նախատեսում իրականացնել ճգնաժամի այս փուլում:
«Մենք այս փուլում հստակ արձանագրում ենք, որ մոտավորապես 25 մլրդ դրամ բիզնեսին աջակցություն ցուցաբերելու փաթեթ կգործարկենք, եւս 25 մլրդ դրամի սոցիալական աջակցության փաթեթ կունենանք պատրաստ, որը կօգտագործվի ըստ անհրաժեշտության: Երրորդը, մոտ 80 մլրդ դրամի հիմնադրամ կունենանք, որը միտված կլինի տնտեսության վերաձեւավորմանը եւ կարգաբերմանը հետճգնաժամային ժամանակների պարամետրերին համապատասխան: Չնայած, բոլորս գիտենք, որ այդ պարամետրերը մեծ անորոշություններ ունեն»,-ասաց նա:
Ներկայացնելով բիզնեսին տրամադրվելիք 25 մլրդ դրամի վերաբերյալ փաթեթը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց.
«Տրամաբանությունը հետեւյալ է գլոբալ շուկաներում տիրող իրավիճակը բերում է սպառման անկանոն վիճակի, այդ թվում նվազման, ինչը նշանակում է, որ մենք պետք է ունենանք ֆինանսավորման բարձիկներ, որը հնարավորություն է տալիս տնտեսվարողներին այդ բարձիկներն օգտագործելով սպառման անկանոն ռեժիմի ժամանակահատվածն անցնել առանց էական վնասների կամ կորուստների:
Ըստ այդ ձեւավորել ենք պոտենցիալ վարկային պրոդուկտների մի շարք, մասնավորապես 3 հիմնական, որը ենթադրում է վարկերի համաֆինանսավորում, վարկերի վերաֆինանսավորում եւ տոկոսների սուբսիդավորում:
Հաշվի առնելով պոտենցիալ վարկառուների խնդիրներն այս իրավիճակում, դա լինելու է կամ ապահովման միջոցի անբավարարություն, կամ արժութային ռիսկ, կամ տոկոսադրույքի գծով ծախսեր: Երեք խնդիրն էլ մեր կարծիքով մենք լուծել ենք՝ օժանդակության երեք ձեւերով:
Կարծում եմ՝ կունենանք այնպիսի վարկատեսակ, որը հնարավորություն կտա բիզնեսին on hold մնալ որոշակի ժամանակահատված, այսինքն հոգալ բոլոր ծախսերը, չունենալ տոկոսային բեռ, չունենալ արժութային ռիսկ, բայց պահպանել թե աշխատակիցներին, թե ընթացիկ կոմունալ խնդիրները լուծել: Այս փուլի համար որպես առաջին փաթեթ, սա գործիքների այն կազմն է, որը հնարավորություն է տալիս բարեխիղճ տնտեսվարողներին այս վիճակում մտածել բիզնեսի զարգացման մասին, ոչ թե ցայտնոտի մեջ մտածել բիզնեսի օպտիմիզացման մասին»:


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը