Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Արտակարգ դրությունը մտցվել է ԶԼՄ-ներին զսպաշապիկ հագցնելու համար

Hraparak.am-ը գրում է․ «Երբ հայտարարվեց արտակարգ դրություն, մանավանդ որոշման տեքստի հրապարակումից հետո, հասկանալի էր, որ դա արվում է մի նպատակով՝ լրատվամիջոցների ազատությունը սահմանափակելու։ Պարզվեց՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու լավագույն միջոցը մեզ՝ տեղեկատվության փոխանցումն արգելելն է, այլ ոչ թե, ասենք, մարդկանց շփումը նվազեցնելը կամ ինչ-որ օբյեկտների գործունեությունը դադարեցնելը։ Եթե կառավարությունում հենց արտակարգ դրություն հայտարարելու առաջին օրը խախտում են իրենց իսկ հրամանագիրը եւ 40 խմբագրի հավաքում մի սենյակում ու հրահանգներ իջեցնում, այն պարագայում, որ 20 հոգուց ավելի հավաքներն արգելել են, պարզ է, որ ո՛չ իրենց անելիքը գիտեն, ո՛չ թույլատրելի-անթույլատրելիի սահմանը։

Եվ ահա այսօր մեր ամենավատ կանխատեսումներն իրականացան․ ոստիկանության երկու երիտասարդ ու համակրելի երիտասարդ այցելեցին «Հրապարակի» խմբագրություն եւ ծանուցում ներկայացրին մեզ՝ ոստիկանության գնդապետ ոմն Ա․ Կարապետյանի ստորագրությամբ։ Այն ամբողջությամբ ներկայացնում ենք մեր ընթերցողներին․

«ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 23-րդ կետի համաձայն՝ ՀՀ-ում, ինչպես նաեւ ՀՀ տարածքներից դուրս վարակման առկա եւ նոր դեպքերի, անձանց առողջական վիճակի, վարակի աղբյուրների, առկա կամ հնարավոր վարակակիր անձանց հետ շփված այլ անձանց շրջանակի, զննում (վարակի թեստավորում) անցնող անձանց եւ մեկուսացվածների քանակի, ինչպես նաեւ խուճապի հանգեցնող կամ խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ պարունակող տեղեկությունների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ՝ ինտերնետային կայքերում եւ սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձեւով, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, այդ թվում՝ զանգվածային լրատվության միջոցների կողմից կատարվում է միայն պարետատան կողմից տրամադրված տեղեկատվությանը հղում կատարելով։

Հավելվածի 26-րդ կետի համաձայն՝ սահմանված դրույթների խախտմամբ կատարված հաղորդումները ենթակա են անհապաղ վերացման այն կատարած անձանց կողմից։

Ձեր օրաթերթին պատկանող hraparak.am էլեկտրոնային լրատվական կայքում ս․թ․ մարտի 18-ին, ժամը 07։10-ին հրապարակված՝ «ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԲՈՒՆՏ Է ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ» խորագրով հրապարակումը /հրապարակման հղումը/ իրենից խուճապի հանգեցնող կամ խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ է պարունակում, որը ենթակա է անհապաղ հեռացման։

Տեղեկացնում եմ, որ արգելված տեղեկատվությունն անհապաղ չհեռացնելու պարագայում ՀՀ ոստիկանությունը կհարուցի վարչական վարույթ՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի 8-րդ մասի (Զանգվածային լրատվամիջոցների կողմից արտակարգ դրության ժամանակ արգելված հրապարակումների, հաղորդումների թողարկումն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ ութհարյուրապատիկի չափով) հատկանիշներով»։

Ահա այն, ինչ պահանջվում էր իմանալ արտակարգ դրության մասին։ Մենք, իհարկե, հրապարակումը հեռացրինք կայքից, սակայն որոշակի հետեւություններ արեցինք եւ զգուշացնում ենք, որ նման քայլերի կրկնությունը մեզ հնարավորություն կտա ավելի հեռուն գնացող հետեւություններ անել եւ որոշակի քայլեր ձեռնարկել․

Հետեւություն 1. Արտակարգ դրությունը մտցվել է ԶԼՄ-ներին զսպաշապիկ հագցնելու համար, եւ դա անելու համար է հատկապես մտցվել խոսքի ազատությունը սահմանափակելու պարբերությունում «խուճապի հանգեցնող կամ խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ պարունակող տեղեկություններ» արտահայտությունը։ Այս արտահայտության տակ կարելի է մտցնել ցանկացած միտք ու հրապարակում։

Հետեւություն 2. Իշխանությունը բոլոր հնարավոր միջոցներն օգտագործում է իրեն ուղղված քննադատությունն ու խոսքի ազատությունը սահմանափակելու համար։ Դրա համար էին ամիսներ շարունակ մշակում եւ անցկացնում օրենսդրական անհասկանալի փոփոխություններ, հոգեբանական ճնշումներ գործադրում եւ վերջապես՝ արտակարգ դրություն մտցնում երկրում։ Ի դեպ, նշված լուրը որեւէ առնչություն չունի կորոնավիրուսի թեմայի հետ եւ անգամ լուրի մեջ կորոնավիրուս բառը չկա։ Ստացվում է՝ ցանկացած բացասական հրապարակում, որտեղ խոսք է գնում մարդկանց դժգոհությունների ու բողոքի մասին, չպետք է հրապարակվեն։ Մինչդեռ հրամանագիրը վերաբերում է բացառապես կորոնավիրուսին եւ դրա դեմ պայքարի արդյունավետությանը։

Հետեւություն 3. Այս արտակարգ դրության որոշումը, դրա իրականացման ձեւն ու բնույթը բացարձակապես հստակեցված չեն, եւ յուրաքանչյուրը կարող է կամայական բացատրություններ տալ հրամանագրին, իսկ ոստիկանության մի գնդապետ կարող է որոշել, որ ինչ-որ լուր, որտեղ խոսվում է այն մասին, որ դատապարտյալները բողոքում են, որ հանձնուքներ չեն ստանում, եւ հատկապես ծխախոտի բացակայությունը նրանց շրջանում դժգոհություններ է առաջացրել, խուճապ է առաջացնում։ Իսկ ո՞վ ասաց, որ այդ լուրը խուճապ է առաջացնում, ինչի՞ց որոշեց սույն գնդապետը, որ հենց դա է խուճապ առաջացնում, այլ ոչ թե, ասենք, «Ազատություն» ռադիոկայանի հրապարակումը՝ «Եվրոպական երկրները խստացնում են կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումները» վերտառությամբ։

Հետեւություն 4. Հրամանագրի կիրառման երկրորդ օրն իսկ լրատվամիջոցների ահռելի քանակությունից եւ համացանցային տեղեկատվության տարափից «Հրապարակի» մի անմեղ լուրն ընտրելու եւ մեզ ծանուցում ուղարկելու փաստը խոսում է այն մասին, որ այս իշխանությունը՝ իր կառավարությունով եւ պատգամավորական կորպուսով, իր թիվ 1 թշնամին է համարում մեր թերթը եւ նպատակ է դրել ամեն գնով խանգարել մեզ, այդ թվում՝ ձեռնպահ չի մնալու ֆինանսական սանկցիաներից, հույս ունենալով, որ դրանով կխոչընդոտի մեր աշխատանքը»։