Այսօրվանից Հայաստանի եւ Իրանի միջեւ կթույլատրվի որոշ հումքատեսակների փոխադրումը. Նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօրվանից Հայաստանի եւ Իրանի միջեւ սահմանվում են որոշակի բացառություններ երկու երկրների միջեւ տնտեսական նշանակություն ունեցող ապրանքների փոխադրման մասով։
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ մարդասիրական օգնության շրջանակներում փոխադրվող լրացուցիչ ապրանքների եւ դրանց փոխադրման ընթացակարգի սահմանման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարության 2020 թվականի փետրվարի 24-ի որոշման մեջ իրականացվել են փոփոխություններ, որոնցով թույլատրվում է որոշ հումքատեսաների շրջանառությունը ՀՀ-ի եւ ԻԻՀ-ի միջեւ:
Փոխադրումներն իրականացվելու են «Մեղրի» անցումային կետի վարչական շենքի եւ կամուրջի միջեւ գտնվող տարածքում փոխաբեռնման միջոցով՝ Պետական եկամուտների կոմիտեի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության եւ Ազգային անվտանգության ծառայության հսկողության ներքո:
Այս ապրանքային կոդերով գործունեություն ծավալող տնտեսվարողները պետք է դիմեն Պետական եկամուտների կոմիտեին, որը, ստանալով Էկոնոմիկայի նախարարության համաձայնությունը, թույլտատրում է ապրանքների փոխադրումը։
Ավելի վաղ թույլատրվել էր բժշկական նշանակության որոշ ապրանքների փոխադրումը:
Ապրանքների ցանկը՝ կից։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին