Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

2019թ. դատախազությունը հայտնաբերել է պետությանը պատճառված մոտ 45 մլրդ դրամի վնաս

Պետության գույքային շահերի պաշտպանության ոլորտում 2019թ. ընթացքում ՀՀ դատախազության կառուցվածքային ստորաբաժանումները հսկայածավալ աշխատանքներ են իրականացրել: Այս մասին տեղեկացնում է Դատախազությունը։ Մասնավորապես ինչպես հանրապետական, այնպես էլ մարզային ընդգրկման բազմաթիվ ոլորտներում կատարվել է պետական շահերի պաշտպանության հարցադրումներով ընդհանուր առմամբ 1136 ուսումնասիրություն՝ 2018թ. համեմատ 12.5 տոկոսով ավելի:

Ուսումնասիրություններն ընդգրկել են պետական և հանրային գույքի պահպանության, մասնավորեցման, հողօգտագործման, ճանապարհաշինության, էներգետիկայի, բնապահպանության, ընդերքօգտագործման, ջրային ենթակառուցվածքների պահպանության և կառավարման, առողջապահության, իսկ զինվորական դատախազության իրավասության շրջանակներում՝ թիկունքային ծառայության, սպառազինության, ռազմաբժշկական, կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման ոլորտները: Ուսումնասիրությունների արդյունքներով պետությանը պատճառված վնասների վերականգման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու, պետական շահերի պաշտպանության հայցեր հարուցելու, ինչպես նաև պետական շահերի խախտումների պատճառների և նպաստող պայմանների վերացման նպատակով պետական մարմիններին ներկայացվել է ընդհանուր 158 հաղորդում և միջնորդագիր: Դատախազների կողմից դատարաններ է ներկայացվել ընդհանուր մոտ 1.7մլրդ դրամի բռնագանձման պահանջով պետական շահերի պաշտպանության 76 հայց:

Մոտ 6 մլրդ 350մլն դրամ պահանջով հայցերի քննություն գտնվում է ընթացքի մեջ: Դատախազության ստորաբաժանումների կողմից պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված՝ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող փաստերի առթիվ հարուցվել է 269 քրեական գործ, իսկ 338 դեպքերով ուսումնասիրությունների արդյունքներն ուղարկվել են ըստ ենթակայության նյութեր նախապատրաստելու համար։ Քրեական գործերը հարուցվել են, մասնավորապես, պետական միջոցներով իրականացված առանձին, այդ թվում ստրատեգիական նշանակության օբյեկտների շինարարության և վերանորոգման ընթացքում կատարված յուրացումների ու վատնումների, օտարման ոչ ենթակա օբյեկտների ապօրինի օտարման, պետական կամ համայնքային սեփականության գույքի վարձակալության տրման, կառավարման, ներդրումային պրտավորությունների կատարման, հանրապետական նշանակության հուշարձանների պահպանության, պետական գնումների ոլորտներում թույլ տրված չարաշահումների, էներգետիկ կայանների շահագործման խախտումներով միջոցներ չձեռնարկելու, ճանապարհաշինության ոլորտում փաստացի չկատարված կամ թերի կատարված աշխատանքները որպես ամբողջությամբ կատարված համարելու, անտառային և այլ հողերի կատեգորիաների փոփոխության, ձկան պաշարների պահպանության ոլորտներում թույլ տրված ապօրինությունների, բնական ռեսուրսների ապօրինի շահագործման, գնահատման և մրցութային ընթացակարգերի հանցավոր խախտումներով պետական սեփականության բազմաթիվ գույքերի մասնավորեցման, աղբահանության և սանմաքրման ծառայությունների ոլորտում պայմանագրային պարտավորությունների չկատարման պարագայում հանցավոր անգործություն ցուցաբերելու և բազմաթիվ այլ փաստերով:

Պետության շահերին հասցված վնասը վերականգնելու համար, նախազգուշացվել են 338 կամ 2018թ. համեմատ մոտ 10 տոկոսով ավելի իրավաբանական և ֆիզիկական անձինք: Արդյունքում տարվա ընթացքում միայն դատախազական այս ներգորության միջոցի կրառմամբ կամովին պետական բյուջե է վերականգնվել շուրջ 1մլրդ 265մլն ՀՀ դրամ, որը 2018թ. համեմատ ավելի է մոտ 539մլն. դրամով կամ 74.2%-ով: Դատախազության բոլոր ստորաբաժանումների կողմից պետական շահերի պաշտպանության հարցադրումներով ձեռնարկված միջոցառումներով՝ հարուցված հայցերով, հարուցված քրեական գործերով և քննչական մարմիններ ուղարկված նյութերով հայտնաբերված՝ պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է մոտ 45 մլրդ ՀՀ դրամ, այն դեպքում, երբ 2018թ. այդ ցուցանիշը կազմել է շուրջ 37 մլրդ դրամ:

Այսինքն 2019թ. արդյունքը նախորող տարվա համեմատ ավելի է մոտ 21.6%-ով: Հարուցված քրեական գործերի, ինչպես նաև դատարաններ ներկայացված հայցերի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում բացահայտված վնասի վերականգնման ուղղությամբ: Այսինքն 2018-2019թթ. պետական շահերի պաշտպանության ոլորտում կատարված աշխատանքի շնորհիվ հայտնաբերված՝ պետությանը պատճառված վնասը ընդհանուր կազմել է մոտ 82 մլրդ դրամ, որը 2.5 անգամ գերազանցում է նախորդող 9 տարիների հանրագումարային արդյունքը: Միաժամանակ՝ ուսումնասիրությունների հիման վրա կատարված նախազգուշացումների, բավարարված հայցերի, ներկայացված հաղորդումների հիման վրա դատախազության կողմից կատարված աշխատանքի արդյունքում 2019թ. ընթացքում վերականգնվել է ընդհանուր մոտ 2.2 մլրդ ՀՀ դրամի վնաս:

Դատախազությունը ինչպես քրեական գործերի, այնպես էլ հայցերի հարուցման շրջանակներում հետամուտ է հայտնաբերված վնասի վերականգնմանը՝ օրենսդրությամբ իրեն վերապահված ներգործության ողջ գործիքակազմի կիրառմամբ: Ներկայացված ցուցանիշների ապահովումն առաջին հերթին պայմանավորված է դատախազության հետ հասարակական շրջանակների, քաղաքացիների համագործակցության մակարդակի կտրուկ բարձրացման, պետական մարմինների կողմից իրենց ներքին վերահսկողական լծակներով ի հայտ բերված առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալները ՀՀ դատախազություն ներկայացնելու գործընթացի ծավալների էական ավելացմամբ, ԶԼՄ-ների համապատասխան հրապարակումներն օպերատիվ կերպով ուսումնասիրության առարկա դարձնելու հանգամանքներով:

Արդյունքները պայմանավորված են նաև ՀՀ դատախազության ստորաբաժանումների, հատկապես ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության և ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից իրականացված հսկայածավալ, բազմադրվագ ուսումնասիրությունների, պետական շահերին վերաբերվող խախտումները հայտնաբերելիս դրանք պատշաճ արձանագրելու և համապատասխան գնահատականի արժանացնելու հանգամանքով։