Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Մամուլ

Ամեն ինչ լավ է լինելու, սա էլ կանցնի

«Փաստ» թերթը գրում է. «31 եմ, 1988 թվականի ծնունդ: Ծանր տարիներից քիչ հիշողություններ ունեմ, եղածներն էլ աղոտ են, ինչպես շատերի մոտ: Դա, իհարկե, մեր ծնողների շնորհիվ է, որոնք փորձում էին ամեն ինչ անել, որ մեր մանկությունից հաճելի դրվագներ մտապահեինք: Հիշում եմ՝ վառարան էր դրված խոհանոցում, տան միայն այդ հատվածն էր հասցնում տաքացնել: Վառարանի վրա մշտապես կաթսա կար, ջուր էինք տաքացնում՝ ամանները եւ հագուստը լվանալու համար: Իսկ վառարանի տակ թաց փայտն էինք չորացնում, երբեմն չէինք հասցնում, թաց-թաց փորձում էինք վառել, ծուխը լցվում էր տան մեջ: Մեկ-մեկ էլ գրքերն էին «զոհ գնում» կրակներին:

Հիշում եմ՝ մի յուրահատուկ հաճույքով Լենինի հատորները, իսկ մի օր էլ հաստափոր հեռախոսագիրքը վառեցինք: Էլի հիշողություններ կան, երբեմն տխուր, երբեմն ուրախ, հիշողություններ ընտանիքով հավաքվելու եւ լոտո, իսկ երեխաներով՝ բակում ձնագնդի կամ պահմտոցի խաղալու մասին: Մենք խաղում էինք, իսկ մի քանի կիլոմետր այն կողմ արկեր էին պայթում:

Պատերազմ էր, ծանր տարիներ էին: Մարդիկ իրենց ծնողներին, սիրելիներին ու հարազատներին էին կորցնում, բայց շարունակում էին ապրել, որովհետեւ այդ կռվում միայնակ չէին: Բոլորն իրար հարազատ էին, պատրաստ իրար ձեռք մեկնելու: Շատ ապրանքներ ձեռք բերելը դժվար գործ էր, գրեթե անհնար, ինքս «չեկով» հաց չեմ գնել, բայց դրա մասին այնքան եմ լսել, որ թվում է, թե մի քանի անգամ հերթ եմ կանգնել հացի համար: Պարենային այլ ապրանքներ գնելը եւս դժվար էր: Մինչ օրս խնամքով պահում ենք այն լամպը, որի մեջ նավթ էինք լցնում, պատրույգն ուղղում, մի քիչ բարձրացնում եւ սկսում վառել: Կերոսինի մասին էլ չասեմ, այդ տհաճ հոտը մինչեւ հիմա էլ կարծես զգում եմ: Մեծերն իրենց հիշողություններն ունեն, որոնք բոլորովին էլ հաճելի ու գունավոր չեն: Երբեմն պատմում են դրանք, բայց հետաքրքիր մի բան եմ նկատել՝ նույնիսկ այդքան ցավի ու դժվարությունների մասին խոսելիս շատերն ակամա ժպտում են, այդ ամենի մեջ ինչ-որ յուրահատուկ ջերմություն կա: Գուցե հենց դա էր պատճառը, որ ոչ ոք չէր հուսահատվում, բոլորն էին վստահ ու լավատես վաղվա օրվա նկատմամբ: Բոլորը համախմբված էին, միահամուռ, երբեմն փնթփնթան, բայց իրար հասնող, խնդիրները միասին հաղթահարող, հարեւաններից մեկի տանը՝ վառարանի շուրջը հավաքվող ու վերջին նորություններով կիսվող:

Մենք՝ նկատի ունեմ սերնդակիցներիս եւ ավելի փոքրերին, միշտ ասում էինք, որ շատ բաներ չենք տեսել։ Պատերազմի ու ծանր տարիների մասին հիշողություններն աղոտ էին, արտակարգ դրության մասին ընդհանրապես միայն գրքային պատկերացում ունեինք։ Բայց արի ու տես, որ պատմությունը կրկնվելու սովորություն ունի։

Քառօրյա պատերազմ տեսանք: Իհարկե, այն իր ծավալներով ու մեր ունեցած կորուստներով անհամեմատելի է Արցախյան ազատամարտի հետ, բայց մենք՝ երիտասարդներս էլ զգացինք պատերազմի մահաբեր շունչը:

Սրտատրոփ սպասում էինք, որ անհետ կորած զինծառայողի վերադարձի մասին լուր կլսենք, իսկ վիրավորների բարեհաջող վիրահատության մասին լուրերն իսկական ցնծություն էին բոլորիս համար: Այդ օրերին համախմբված էր նաեւ երկիրը:

Չկային քաղաքական հոսանքներ, հասարակական ու քաղաքական գործիչներ, մենք նախ եւ առաջ հայեր էինք, որոնք ցանկանում էին, որ մղձավանջը շուտ ավարտվեր: Յուրաքանչյուրն իր ուժերի ներածին չափով ամեն ինչ անում էր դրա համար: Երբ լսում էինք երիտասարդների սխրագործության, կամավորների սահման մեկնելու, անհրաժեշտ ցանկացած պարագա սահման հասցնելու մասին, հպարտությունն ու արցունքները խեղդում էին, համոզվում էինք՝ չնայած խնդիրներին, մեզ համար ոչինչ կորած չէր, մենք կարող ենք համախմբվել եւ լուծում տալ ցանկացած խնդրի:

Նախօրեին Հայաստանում մեկ ամսով արտակարգ դրություն հայտարարվեց։ Այս բառերը լսելիս ու արտասանելիս առաջին զգացողությունը, որ ունենում ես, տագնապն է: Կարծում եմ՝ դա նորմալ է, անգամ բնական: Առավել եւս, երբ դրան գումարվում են այլ իրադարձություններ՝ առեւտրի մեծ կենտրոնների ժամանակավոր փակում, հիմնարկությունների առցանց աշխատանք, մեծաքանակ գնումներ կատարող մարդիկ եւ այլն: Առավոտյան մեր խմբագրությունում բոլորս մեզ բռնեցինք այն մտքի վրա, որ առանց խցանումների ու կիսադատարկ ավտոբուսով աշխատանքի հասնելը բոլորովին էլ հաճելի չի եղել, որ քաղաքի լռությունն անընդհատ ուզում ես խախտել, որ սկսում ես կարոտել խցանումներին:

Երկար թվացող նախաբանը 1990-ականների, հետո արդեն Ապրիլյան պատերազմի մասին միայն մեկ նպատակ ունի՝ ցույց տալու, որ մենք ավելի ծանր փորձություններ ենք հաղթահարել եւ միշտ, որպես պետություն ու ժողովուրդ, հաղթող ենք դուրս եկել դրանցից: Չեմ կարող ու չեմ էլ պնդի, որ այդ ընթացքում կամ թեկուզ հիմա ուշացող որոշումներ կամ սխալներ թույլ չենք տվել: Իհարկե, թույլ ենք տվել, բայց փորձություններն անցյալում են մնացել:

Չի կարելի թույլ տալ, որ գրեթե ամբողջ աշխարհն իր ճանկերի մեջ վերցրած հիվանդությունը, որը նաեւ չշրջանցեց Հայաստանը, որեւէ կերպ ընկճի մեզ, ստիպի կորցնել լավատեսությունը, սթափությունը: Մեզ ընդամենը պետք է համբերատար, բայց միեւնույն ժամանակ զգոն լինել: Երբեք չկորցնել լավատեսությունը, իրար օգնելու կարողությունը: Ոնց կասեն մեր մեծերը՝ նմա՞ն խնդիրներ ենք հաղթահարել, սա էլ կանցնի: Ամեն ինչ լավ է լինելու, այլ տարբերակ լինել չի կարող: Գուցե այս ընթացքում մենք այնքան քաջություն ունենանք, որ վերարժեւորենք մեր կյանքը, փոխհարաբերությունները, արարքները եւ սկսենք շատ հարցերի այլ կերպ նայել ու էլ ավելի գնահատել մեր ունեցածը։ Հուսով եմ՝ այդպես կլինի: Առողջ լինենք ու սիրով ապրենք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում