Հայկ Մարությանը խորհրդակցությունից հեռացել է եւ այլեւս չի վերադարձել
Քաղաքապետի իպոխոնդրիկ լինելու մասին լուրեր միշտ շրջանառվել են (Իպոխոնդրիան մարդու կողմից սեփական առողջության նկատմամբ գերհոգատարությունն է): Օրեր առաջ նրա անսպասելի արձակուրդը տարբեր խոսակցությունների տեղիք տվեց:
hraparak.am-ին մանրամասներ են հայտնի դարձել այդ արձակուրդից. պարզվում է՝ կորոնավիրուսի առաջին դեպքերի ի հայտ գալուց հետո քաղաքապետը խորհրդակցություն է հրավիրել, որի ժամանակ մասնակիցներից մեկն անզգուշություն է ունեցել հազալու: Քաղաքապետն անմիջապես ներողություն է խնդրել և դուրս եկել սենյակից, անցել աշխատասենյակի հետևի մասում գտնվող հանգստի սենյակ, ապա հետևի դռնից դուրս եկել և չի վերադարձել: Խորհրդակցության մասնակիցները շատ են զարմացել նման պահվածքից։
Որոշ ժամանակ անց քաղաքապետը զանգել է, ասել, որ լավ չի զգում՝ տուն է գնացել, իսկ հաջորդ առավոտյան արձակուրդ են ձևակերպել: Դրանից միայն մի շաբաթ անց, անսալով համացանցի հորդորներին, քաղաքապետը հետ է եկել արձակուրդից, բայց ակնհայտ է, որ անգամ վերադարձից հետո չի երեւում եւ նրա աշխատանքն էլ տեսանելի չէ։ Միակ ակտիվությունը ցուցաբերում են քաղաքապետարանի անունից հաղորդագրություններ տարածելով, ընդ որում՝ դրանցից մեկով «մեկ պատուհանի» ծառայությունը հանեցին քաղաքապետարանի շենքից՝ տեղափոխելով Բուզանդի 1/3 շենք, եւ ֆեյսբուքյան էջերում են հաղորդագրություններ տեղադրում:


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը