Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Աշխատակիցների՝ կորոնավիրուսով վարակված լինելու կասկածների դեպքում, գործատուներն ի՞նչ պետք է անեն. Նկատառումներ

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը նկատառումներ է հրապարակել կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` գործարարության առջեւ ծառացած մի շարք խնդիրների առնչությամբ:

Տարածած հայտարարությունում ասվում է.

«Կորոնավիրուսի շարունակական տարածումն արտերկրում եւ Հայաստանի Հանրապետությունում իր աննախադեպ ազդեցությունն է թողնում ինչպես հասարակական կյանքի տարբեր ոլորտների, այնպես էլ տնտեսական գործունեության բազմաթիվ ուղղությունների վրա։

Ելնելով գործարարների շրջանում արդեն իսկ արձանագրված խնդիրներից, ինչպես նաեւ հիմնվելով փորձագիտական գնահատականների վրա, արձանագրում ենք ստորեւ նշված խնդիրներն ու պետական պատկան մարմիններից եւ շահագրգիռ կողմերից ակնկալում մասնագիտական քննարկումներ, որոշակի լուծումներ եւ իրավիճակով պայմանավորված առանձնահատուկ քայլեր։

Հստակ չէ, թե աշխատակիցների՝ կորոնավիրուսով վարակված լինելու կասկածների դեպքում, գործարարներն ի՞նչ կարգով կարող են ակնկալել գործադիր մարմինների աջակցությունն անհրաժեշտ թեստավորում անցկացնելու գործում։

Ի՞նչ կարգով պետք է կազմակերպվեն աշխատանքները, եթե որեւէ կազմակերպությունում արձանագրվի վիրուսակիրների մեծ թիվ:

- Առակա է գործադիր մարմինների կողմից աշխատուժի հետ աշխատանքների կազմակերպման առաջնահերթությունների մասին մասնավոր գործատուներին առաջարկներ ու երաշխավորություններ ներկայացնելու անհրաժեշտություն:

- Արդյոք չվարակված, սակայն ռիսկային խավին հնարավո՞ր է պարտադիր տուն ուղարկել:

- Աշխատակիցներին հարկադրաբար տուն ուղարկելու պարագայում շատերը կարող են չհամաձայնվել այդ որոշման հետ կամ, անգամ, չթեստավորվել, քանի որ աշխատավարձն ինքնաբերաբար կնվազի: Այս պարագայում արդյոք հնարավո՞ր է, ըստ անհրաժեշտության, հաճախումների մատյաններ չլրացնել, որոշ մարդկանց հետ աշխատել տնից, իսկ ում դեպքում հնարավոր չէ՝ պարտադիր արձակուրդուղարկել: Թերեւս, ելնելով արտակարգ իրավիճակից, հարկ է սահմանել առավել ճկուն աշխատանքային հարաբերություններ, եւ այս ընթացքում վարակով պայմանավորված կիրառված որոշ քայլել ազատել օրենքով ընդդատյա լինելուց։

- Արդյոք իրավիճակով պայմանավորված` առողջ կամ ոչ ռիսկային աշխատողների արտաժամյա աշխատանքը պարտադիր լրացուցիչ պե՞տք է վճարվի:

3. Ստեղծված իրավիճակով պայմանավորված` շատ գործարարներ խնդիրներ կունենան կանխիկ դրամական հոսքերի հետ կնկատվի վերջիններիս գործադիր իշխանության կողմից ժամանակավոր աջակցության կարիք:

-Մասնավորապես՝ նպատակահարմար է գործարարներին, հատկապես՝ փոքր ու միջին ձեռնարկատերերին, հնարավորություն ընձեռել մի քանի ամսով տարաժամկետել հարկային պարտավորությունները:

-Անհրաժեշտություն կարող է առաջանալ վերակառուցելու վարկային պարտավորությունները: Վերջիններիս ժամկետների հետաձգման նախաձեռնություններով արդեն հանդես են եկել միջազգային շատ բանկեր, ողջունելի է նաեւ հայկական «Ամերիաբանկ»-ի համանման որոշումը, որը օրինակելի կարող է լինել նաեւ ՀՀ-ում գործող մյուս բանկերի համար։

- Տեղին կլինի նաեւ գործադիրի կողմից լրացուցիչ սոցիալական ծրագրերի իրականացումը:

Հարկ է առանձնացնել գործադիրի այն մարմինը, որին օպերատիվ աջակցության համար կարող են դիմել առանձին ձեռներեցներն ու գործարար կազմակերպությունները:

-Տնտեսական ակտիվության նկատվող նվազման պարագայում առավել օրախնդիր է դարձել հայրենական տնտեսվարողների դժվարությունների բեռը գործադիրի տնտեսական հատվածի պատասխանատուների հետ հրատապ քննարկումների անհրաժեշտությունը։ Դրան մեծապես կնպաստի, այսպես կոչված, «Տնտեսական հարցերով օպերատիվ կառավարման շտաբի» ստեղծումը՝ գործադիր իշխանության, գործարար համայնքի եւ այլ շահագրգիր կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը պատրաստակամ է իր նպաստը բերելու տնտեսությունում ստեղծված աննախադեպ իրավիճակի ազդեցությունը մեղմելու եւ ծագած խնդիրները հաղթահարելու գործում։