Արմեն Թավադյանին անազատության մեջ էին պահում «5-րդ ալիքին» վնասելու համար, այստեղ երկու կարծիք չկա. Հարություն Հարությունյան
Ապացուցվեցին բոլոր մեր այն կասկածները, որ մեր հեռուստաընկերության սեփականատիրոջը անազատության մեջ էին պահում հատուկ՝ «5-րդ ալիքին» վնասելու, մեր աշխատանքներին խոչընդոտելու, մեր լրագրողների աշխատանքը բարդացնելու համար, երկու կարծիք այստեղ չկա: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց «5-րդ ալիքի» գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը:
«Անցած 79 օրերին, երբ «5-րդ ալիք»-ի սեփականատերը գտնվում էր կալանքի տակ, մեր ՀԸ-ն շատ ծանր օրեր ապրեց, մեր լրագրողները շատ տհաճ իրավիճակների հանդիպեցին, և ծանր օրեր ապրեցինք ոչ միայն բարոյական, այլ մնացած հարցերով ևս: Մենք պատրասվում էինք դրամահավաքի մարաթոն կազմակերպել, որ կարողանայինք մեր գոյությունը, մեր աշխատանքները շարունակենք, փառք աստծո, որ գործը դրան չհասավ: Բազմաթիվ առիթներով ես այս հարցը բարձրաձայնել եմ: Հիմա գոհ ու հպարտ եմ, որ ամենասկզբից վստահ եմ եղել, որ քրեական գործը շինծու է, քննիչի, ՀՔԾ-ի կողմից կարվել է, որ դժվարացնեն մեր հեռուստատեսության աշխատանքները»,- ասաց նա:
Հարությունյանը նշեց, որ բոլորն են տեսել, թե ինչիպիսի վերաբերմունքի են արժանացել իրենք տարբեր իրավական ու լրատվական կազմակերպությունների կողմից, նրանց որոշ ղեկավարերի կողմից, ինչպիսի արտահայտություններ են հնչել և ինչպես են արձագանքել այդ ամենին լրագրողական համայնները, միությունները․ «Բայց քանի որ մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որ նմանատիպ կազմակերպություններն այլևս իրենց գործառույթները չեն իրականցնում, որովհետև նրանք տեղափոխվել են այլ դաշտ, բայց շարունակելով իրենց առաքելությոնը այս անգամ իրենք փորձում էին աջակցել, նեցուկ կանգնել քննչական ծառայությանը, մնացածի աշխատանքներին ու, ինչպես արդեն կա, բաժանվել էին սևերի և սպիտակների: Այս ամբողջ ընթացքում պահել ենք մեր դիրքորոշումը, մենք վստահ ենք, որ ճիշտ ենք եղել»,- հայտարարեց նա:
Բանախոսը նաև շնորհակալություն հայտնեց լրագրողական այն համայնքներին, ժուռնալիստների միությանը, որ նեցուկ են կանգնել իրենց: «Հանդիպել եմ տարբեր միջազգային կառույցների հետ և այս հարցը բարձրացրել եմ նաև նրանց մոտ: Գոնե այս հարցում մենք լավ վիճակում հայտնվեցինք, շաբաթն ուրբաթից շուտ եկավ»,- եզրափակեց նա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին