Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Զերծ մնացեք հարսանիք, նշանդրեք, ծնունդ, հուղարկավորություն եւ այլ զանգվածային միջոցառումներից. հայտարարություն

Մեր բոլոր քաղաքացիներին խնդրում, պահանջում եւ կոչ ենք անում ՝

զերծ մնալ ու խուսափել զանգվածային միջոցառումների (հարսանիք, նշանդրեք, ծնունդ, հուղարկավորություն եւ այլն) ու մարդկային մեծ կուտակումների, հավաքների մասնակցելուց։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Սյունիքի մարզպետարանը:

«Հարգելի՛ քաղաքացիներ

Ելնելով նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման հետ կապված հանրապետությունում ստեղծված իրավիճակից եւ մեր մտահոգությունից, հիվանդության կանխարգելման համար պայքարում անչափ կարեւորելով յուրաքանչյուր անհատի անձնական բարձր գիտակցությունը, լուրջ մոտեցումը, պատասխանատվությունը՝ խնդրում, պահանջում եւ կոչ ենք անում։

➡Մեր բոլոր քաղաքացիներին՝

զերծ մնալ ու խուսափել զանգվածային միջոցառումների (հարսանիք, նշանդրեք, ծնունդ, հուղարկավորություն եւ այլն) ու մարդկային մեծ կուտակումների, հավաքների մասնակցելուց։

➡Հատկապես ուշադիր լինել ու սահմանափակել երեխաների ու 60 տարեկանն անց եւ խրոնիկ հիվանդություներով անձանց շփումները։

➡Տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ պահպանելով սեփական անվտանգության, հիգիենիկ, ախտահանիչ միջոցառումների իրականացումը ։

➡Սուր շնչառական վարակների նշանների դեպքում (չոր կտրուկ հազ, 37 աստիճանից բարձր ջերմություն, շնչահեղձություն) ինքնամեկուսանալ ու չզբաղվել ինքնաբուժությամբ, անհապաղ հեռախոսով կապվել ձեր ընտանեկան բժշկի կամ տարածքային պոլիկլինիկայի բժշկի հետ՝ բուժման հետագա գործողությունները կազմակերպելու համար։

➡Չայցեցել նաեւ ոչ պարենային խանութներ, հանրային սպասարկման օբյեկտներ (գեղեցկության սրահներ, արհեստանոցներ եւ այլն)։

➡Հատկապես գյուղական բնակավայրերի բնակիչներին տեղեկացնում ենք, որ բոլոր համայնքներում ստեղծված են մոբիլ խմբեր, որոնցում ընդգրկված են նաեւ ձեր վարչական ղեկավարներն ու գյուղական բուժաշխատողները, եւ ինչ-ինչ հարցերի կամ խնդիրների դեպքում անմիջապես դիմեք նրանց։

 

‼Հանրային տրանսպորտային միջոցներ շահագործող անհատներին եւ ուղեւորափոխադրում իրականացնող կազմակերպություններին՝

➡ապահովել շահագործվող տրանսպորտային միջոցների ընթացիկ ախտահանումը երթի սկզբում եւ վերջում ու համալիր ամբողջական ախտահանումը՝ աշխատանքային օրվա ավարտից հետո։ Ապահովել վարորդներին ախտահանիչ եւ անհրաժեշտ այլ պարագաներով, վերահսկել նրանց կողմից անվտանգության կանոններին հետեւելը։

➡Իսկ բնակիչներին կոչ ենք անում՝ տրանսպորտային հանրային միջոցներից օգտվել խիստ անհրաժեշտության դեպքում։

‼Հանրային սննդի օբյեկտներին (ռեստորաններ,

սրճարաններ, արագ սննդի կետեր, ժամանցի այլ վայրեր)՝

➡զերծ մնալ զանգվածային միջոցառումներ կազմակերպելուց, իսկ անհնարինության դեպքում՝ ապահովել ախտահանման բոլոր միջոցառումները, աշխատակիցների՝ հիգիենիկ կանոններին հետեւելը, սննդամթերքի անվտանգության նորմերը։

‼Մանրածախ առեւտրային օբյեկտներին (խանութներ, սուպերմարկետներ, առեւտրի կետեր)՝

➡պարբերաբար ախտահանել բոլոր կոշտ մակերեսները, ապահովել խանութներում աշխատակիցների անվտանգ վարքը, նրանց՝ շնչադիմակով եւ ձեռնոցներով լինելը, հնարավորինս կազմակերպել նաեւ ելումուտ անող հաճախորդների հանդեպ ախտահանող միջոցառումների կիրառումը։

‼Բոլոր գործատուներին՝

➡հնարավորության դեպքում 60 տարեկանն անց ու խրոնիկ հիվանդություններ ունեցող աշխատակիցների աշխատանքը կազմակերպել հեռահար եղանակով՝ տնից, բացառել սուր շնչառական վարակներով աշխատակիցների ներկայությունը։

➡Հիմնարկներում աշխատակիցներին ապահովել ախտահանիչ նյութերով եւ անվտանգության համար ահրաժեշտ այլ պարագաներով։ Մշտապես կատարել կոշտ մակերեսների ախտահանում։

‼Հարգելի՛ քաղաքացիներ,

➡տեղեկացնում ենք որ մարզի բժշկական կենտրոններն աշխատում են շուրջօրյա ռեժիմով եւ ապահովված ենբ բոլոր անհրաժեշտ միջոցներով՝ բնակչության բուժսպասարկումն իրականացնելու հարմար։

➡Հորդորում են նաեւ հետեւել ԲԿ-ներում հիվանդատեսության արգելքին ե՛ւ ձեր, ե՛ւ հարազատների անվտագության համար։ Հայտնում ենք, որ հիվանդանոցներում ստեղծված են սննդի ընդունման համար սանիտարական կետեր, ու հիվանդներին սնունդը փոխանցեք միայն այդ տաբերակով։

‼Լինե՛նք զգոն ու պատասխանատու՝ գիտակցելով, որ յուրաքանչյուրիս այս կանոններին հետեւելուց է կախված հիմնախնդրի հաղթահարման հաջողությունը։

➡Եվ վերջում՝ եւս մեկ անգամ կոչ ենք անում հետեւել ու տարածել բացառապես պաշտոնական աղբյուրների տեղեկատվությունը, չկատարել չստուգված փաստերով գրառումներ ու անհարկի խուճապ չառաջացնել»,- ասված է հայտարարությունում։