Սկսեք կառավարել երկիրը
Սկսեք կառավարել երկիրը
Այսօր հայ առաքելական եկեղեցիներն առավոտվանից մարդաշատ են. պատարագ է։
Վարչապետը թիրախավորեց Էջմիածինցի կնոջը՝ նշանդրեք գնալու համար։ Կարո՞ղ եք բացատրել՝ վարակելիության տեսակետից ի՞նչ տարբերություն կա նշանդրեքի և պատարագի միջև։ Զրո տարբերություն։ Խունկը, աղոթքը, հոգևորը վիրուսի տարածման հարցում հիմնազուրկ են։
Հույսը քաղաքացու ինքնագիտակցության վրա չի կարելի թողնել։ Այս պարզ բանը իշխանությունը պիտի գիտակցի։ Պետք է արգելել՝ վերցնել հեռախոսը, զանգել կաթողիկոսին ու կարգավորել այդ հարցը։
Նշանդրեք, հարսանիք չկազմակերպելն ու չգնալն էր չի կարելի թողնել քաղաքացու գիտակցության վրա։ Դա նույնպես պետք է արգելել։ Սա իշխանության խնդիրն է։ Սևանում ինքնամեկուսանալը և «վարչապետ» գրառումով շորեր հագած լայվ մտնելը չէ՛ օպերատիվ կառավարումը։ Նկատեցի, որ առողջապահության նախարարը կոչով դիմել էր կրոնական կազմակերպություններին։ Դա լավ է, բայց շատ քիչ է։ Օրեր առաջ մենք տեսանք մի կրոնական կազմակերպության ղեկավարի խոսքը։ Այստեղից սպասել գիտական մոտեցում՝ անիմաստ է։
Պետությունը պետք է օպերատիվ, գրագետ և կոշտ գործի։ Եթե «սևանյան ինքնամեկուսացման» պայմաններում ճգնաժամային կառավարման գործառույթն այլևս դրվել է փոխվարչապետ Ավինյանի վրա, ապա մենք պատրաստ ենք առաջարկներով ու խորհուրդներով աջակցել։ Շատ գործ կա անելու։ Կան հազարավոր մարդիկ, որոնք ուզում են աջակցել, օգնել՝ նյութական, տեխնիկական, կազմակերպչական միջոցներով։ Հուշեք մեզ՝ ինչ անել, ում ինչպես օգնել։ Մարդկանց ասածներին մի՛ վերաբերվեք թշնամաբար։ Մենք ուզում ենք օգնել։
Մարինե Սուքիասյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ »


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին