Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Կորոնավիրուսակիր օրերի տնտեսական տեղեկատվությունը

Politeconomy.org-ը գրում է․ «Այս օրերին մեր տարածաշրջանի տնտեսական տեղեկատվության ընդհանուր թեմաները նավթի համաշխարհային գներն ու կորոնավիրուսի հնարավոր հետևանքներն են։ Տնտեսական տեղեկատվության վերնագրերն ու թեմաները բնութագրական են։ Ադրբեջանական մամուլն, օրինակ, հիշեցնում է խորհրդային միագիծ քարոզչությունը։ Դա նկատելի է վերնագրերից՝ «SOCAR-ն արժեթղթերի նոր ռեկորդ է խփել», «Ադրբեջանը առանց որևէ խնդրի կլուծի միջազգային շուկայում էներգակիրների գնանկման հետ կապված խնդիրները»։ Այս վերջին հրապարակմանը հեչ համահունչ չէ հաջորդ նյութի վերնագիրը՝ «Պետությունն անում է բոլոր անհրաժեշտ քայլերը նավթի գնի տատանման բացասական երևույթները մեղմելու համար»։ Զուգահեռ ֆինանսների նախարարը հայտարարում է, որ «նավթի ընթացիկ գները բյուջետային ծախսերի տեսանկյունից խնդիրներ չեն ստեղծի»։

Հետաքրքիր է նաև այն փաստը, որ տարածաշրջանային երկրներում տնտեսական թեմայի մեջ «մոդայիկ է» բանկային թեման։ Ադրբեջանում գրում են, որ «երկարաձգվել են բանկային ավանդների ապահովագրման ժամկետները։ Իսկ վրաց մամուլը հենց սկզբից տեղեկացնում է, որ երկրի երկու խոշոր «TBCBank»-ը և «Վրաստանի բանկը» հայտարարում են, որ իրենց հաճախորդ ֆիզիկական ու իրավաբանական անձանց հոգսերն այս օրերին թեթևացնելու միտումով երեքամսյա ժամկետով հետաձգում են հաճախորդների վարկային պարտավորությունները։ Ընդ որում, առաջին բանկը կփորձի օգնել զբոսաշրջության ու հասարակական սննդի ոլորտում իր վարկառուներին։ Իսկ մյուսը՝ սպառողական վարկեր վերցրած բնակչությանը։

Այս թեման մի փոքր ուշ կհայտնվի նաև մեր տնտեսական լրատվության մեջ։ Բայց վրաց լրատվությունը նաև գրում է, որ երկրում 3 մլն դոլարանոց ծրագիր է սկսվել, որի նպատակը ՏՏ ոլորտի ինժեներների վերապատրաստումն է։ Գրում ու ավելացնում է, որ կառավարությունն ու բանկերը միասին քննարկում են ստեղծված իրավիճակը։ Մամուլը բաց նշում է, որ վարակվածների քանակը 25 է, մեկուսացվել է 126 մարդ, ևս 46-ը «ինքնամեկուսացման» մեջ է: Նրանց ինքնամեկուսացումը, բնականաբար, հսկվում է՝ երեք մարդ ոստիկանություն է տարվել այդ ռեժիմը խախտելու պատճառով։ Հրապարակվել է նաև, որ 2019-ին օտարերկրյա ուղղակի ներդրումները Վրաստանում կազմել են 1․27 մլրդ դոլար, որը 0․2 տոկոսով ավելի բարձր է 2018-ի նույն ցուցանիշից։

Մեր տնտեսական տեղեկատվության մեջ հիմնականը նավթի համաշխարհային գների մասին նյութերն էին։ Պարզ սպառող-ընթերցողի մոտ տպավորություն կարող է ստեղծվել, թե մենք նավթ արտահանող երկիր ենք, ու այդ պատճառով ենք հստակ պարբերականությամբ անդրադառնում այս թեմային։ Բայց փորձագիտական, պարզ լրագրողական բազմաթիվ նյութերից հասկանալի է դառնում, թե որն է մեր ընդգծված հետաքրքրասիրության պատճառը։ Նավթի ցածր գների պատճառով հնարավոր է՝ նվազի Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողների քանակը (հետո կհայտնվեն նյութեր, որ արտագնա աշխատանքի մեկնողներին կխանգարի նաև կորոնավիրուսի պատճառով հայտարարված պանդեմիան)։ Հետևաբար այս տարի հնարավոր է՝ նվազեն տրանսֆերները։ Սրան զուգահեռ՝ մեր տարբեր պաշտոնյաներ դրական ու հուսադրող տեղեկատվություն են տարածում։ Օրինակ, այս բնույթի՝ «Բժշկական դիմակների բավականաչափ քանակ է ներմուծվել» կամ «Ալկոգել արտադրվում է անհրաժեշտ ծավալներով»։ Հետո հայտնվեցին նախ դիմում-կոչեր բանկերին՝ վարկերի հետաձգման առաջարկով։ Հետո բանկերը կամաց-կամաց սկսեցին համաձայնել։

Ընդհանրացնելով կարելի է ասել հետևյալը՝ մեր տարածաշրջանային տեղեկատվության ոլորտում հիմնականը համաշխարհային համաճարակի հնարավոր ազդեցությունների վերլուծությունն է։ Իսկ այդ համաճարակի վտանգը ինչ-որ չափով նույնացրել է մամուլը։ Բոլորը փորձում են իրենց ընթերցող-սպառողներին փոխանցել պաշտոնյաների լավատեսական կանխատեսում-կարծիքները։ Նման իրավիճակում հնարավոր է, որ դա բնական է ու խոհեմ։ Բայց չենք կարող չնկատել, որ Վրաստանի պարագային զուգահեռ նաև ներկայացվում են տնտեսական հաշվետվություններ ու իրագործվող ծրագրեր։ Իսկ դրանք մեր մյուս հարևանի ու մեր մոտ բացակայում են։

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան