Ինչո՞ւ է Փաշինյանը սպառնում միջազգային կառույցներին
«168 ժամ» թերթը գրում է. «Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը վերջին երկու օրերի հիմնական կարեւոր քաղաքական իրադարձությունն է, եւ, ինչպես կանխատեսում էին մասնագետները, գործող իշխանություններն այն դարձրել են իրենց քաղաքական դիրքերն ամրացնելու հերթական հնարավորություն, եւ յուրաքանչյուր ելույթ իրենից ներկայացնում է հերթական քաղաքական հայտարարությունը։ Նիկոլ Փաշինյանը նախօրեին Վայքում ուշագրավ հայտարարություն էր արել՝ ասելով․ «Մենք մեր բոլոր միջազգային գործընկերներին հարգում ենք՝ եվրոպական կառույցներին, ԵՄ կառույցներին, ԵԽ կառույցներին, ԱՊՀ-ի, ԵԱՏՄ-ի կառույցներին, ՀԱՊԿ-ի, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի կառույցներին:
Բայց այդ կառույցներից որեւէ մեկն ավելի բարձր չէ՝ քան մեր ժողովուրդը, եւ չի կարող լինել: Եթե մեր ժողովուրդը մի բան որոշի, ես ոչ մի օտարերկրյա կառույցի թույլ չեմ տա՝ մտքներով անցնի, լեզուները պտտվի ու ասի, որ մեր ժողովուրդը սխալ է որոշել: Եթե ժողովուրդը որոշել է, ուրեմն աշխարհում չկա մի ուժ, որ դա դնի կասկածի տակ ու քննարկի»։
Բանն այն է, որ, մեր տեղեկություններով՝ Բրյուսել կատարած իր վերջին այցի ժամանակ եվրոպական ներկայացուցիչները շատ կոշտ են վերաբերվել հանրաքվեի հակասահմանադրականության հետ կապված գործողություններին եւ Նիկոլ Փաշինյանին շատ կոշտ հիշեցրել են, որ դրա վերաբերյալ չկա անգամ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը:
Եվ Փաշինյանի ելույթը պարզապես խոստովանություն էր, որ դրսում լուրջ խնդիր կա՝ հանրաքվեի հետ կապված, ուստի ինքն ամեն ինչ անում է, որ դա վերագրի ժողովրդին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին