Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

«Հեղափոխության պահապաններ» խմբի արարքների պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է. Գագիկ Համբարյան

Լավ կլինի, որ պարոն Փաշինյանն իր իրական դեմքը ցույց տա հասարակությանը՝ որպես Ադոլֆ Հիտլերի և Բենիտո Մուսոլինիի արժանի հետևորդ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով «Հեղափոխության պահապաններ» խմբի գործունեությանը, երբ վերջիններս վարչապետին հայհոյած քաղաքացուն ստիպել էին ներողություն խնդրել նրանից։

Նրա խոսքով՝ նմանատիպ գործողություններ տեղի են ունեցել 20-րդ 20-30-ական թվականներին ֆաշիստական Իտալիայում և Գերմանիայում:

«Անկեղծ ասած ես սպասում էի այսպիսի լկտի պահվածքի, ցավոք սրտի, իմ սպասումներն այս առումով արդարացան: Այնպես չէ, որ պարոն Փաշինյանի կողմնակիցները և նրա թիմակիցները նորամուծություններ են մտցրել իրենց գործելաոճում, նրանք ընդօրինակել են ֆաշիստական Իտալիայի առաջնորդ Բենիտո Մուսոլինիի և ֆաշիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի ծրագիրը, ովքեր պետության մեջ ունեին իրենց ստեղծած ահաբեկչական կազմակերպությունները: Այդ խմբերն ունեին արտոնություններ՝ իշխանություններին քննադատող մարդկանց հետապնդելու, ծեծելու, վերացնելու»,- նշեց քաղաքագետը:

Հիշեցնենք, որ համացանցում տարածվում է տեսանյութ, որտեղ իրենց «Հեղափոխության պահապաններ» անվանող մի խումբ տղամարդիկ մեկ այլ տղամարդու ստիպում են ներողություն խնդրել վարչապետ Նիկոլ Փաշինյանից: Ըստ խմբի անդամների՝ տղամարդն այն անձն է, որը զանգահարել և «Ֆեյսբուքում» հրապարակել է իր և մետրոյում «Այո»-ի բուկլետը պատռած և վարչապետի վրա նետած աղջկա հեռախոսազրույցը, որտեղ երիտասարդը Նիկոլ Փաշինյանի հասցեին հայհոյանքներ էր հնչեցրել։

Վարչապետը նախօրեին Վայքում անցկացվող քարոզարշավի ընթացքում անդրադարձել էր այս խմբի գործունեությանը՝ անընդունելի համարելով նրանց արարքը և դատապարտելով այն: Իսկ Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում:

Ըստ Գագիկ Համբարյանի՝ իշխանությունները հրապարակային դատապարտելով նման երևույթները, փորձում են հերքել իրենց առնչությունը «Հեղափոխության պահապաններ» խմբին:

«Անպայման գործեր պետք է հարուցեն, որպեսզի նաև հանրությանը ապացուցեն, որ իրենք որևիցե առնչություն չունեն սրա հետ: Պետք է նշեմ, որ նույն Իտալիայում և Գերմանիայում ևս ժամանակին քրեական գործեր էին հարուցվում, որոնք մնում էին չբացահայտված: Լավ կլինի, որ գործող իշխանություններն իրենց կամակատար խուլիգանական խմբերին կարգի հրավիրեն, որովհետև սա կբերի էլ ավելի մեծ խնդիրների հասարակության մեջ: Հասարակության պառակտումը սևերի և սպիտակների ավելի դաժան ընթացք կստանա, ընդհուպ մինչև խոշոր բախումներ»,- նշեց նա:

Քաղաքագետի համոզմամբ՝ այս ամենի պատասխանատուն վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, որքան էլ նա իր ելույթներում փորձի դատապարտել խմբի գործողությունները. «Այդ ահաբեկչական խումբն ունի իր ֆեյսբուքյան էջը, նրանք չեն թաքցնում իրենց դեմքերը, բավական ակտիվ գործում են, մարդկանց նվաստացման գործընթացը նկարահանում և տեղադրում են համացանցում: Այս ամենից հետո պարոն Փաշինյանը ընդամենը դատապարտո՞ւմ է, սա ոչ թե զավեշտ է, այլ ողբերգություն»,- ասաց նա:

Գագիկ Համբարյանը նաև նկատեց, որ «Հեղափոխության պահապաններ» խմբի նման կազմակերպություններ ստեղծվել են նաև գունավոր հեղափոխություն իրականացված երկրներում՝ Վրաստանում, Ուկրաինայում:

«Այս երկրներում այդ նույն հեղափոխության պահապան կոչվածները հարձակվում էին նախկին կամ դեռևս գործող իշխանությունների ներկայացուցիչների վրա, նետում էին աղբարկղերը, վիրավորում էին, հարձակվում և ծեծի էին ենթարկում այդ մարդկանց: Այնպես որ, այն, ինչը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում, գրեթե նույնաբովանդակ ձեռագրով ժամանակին տեղի է ունեցել տարբեր երկրներում, որոնք վերապրել են գունավոր հեղափոխություններ: ՀՀ-ում չգիտես ինչու այն անվանվեց «թավշյա հեղափոխություն», որն իրականում այդպես չէ: Վերջին գործընթացները բացահայտ ցույց են տալիս, որ մեզ մոտ տեղի է ունենում այն, ինչը շատ դեպքերում տեղի է ունեցել գունավոր հեղափոխություն վերապրած երկրներում»,- նշեց քաղաքագետը: