Վանաձորում թեստավորվողներից 4-ը Հայաստանի, մեկը Իտալիայի քաղաքացի են
Վանաձորում կորոնավիրուսի թետավորում անցնող 5 անձանցից 4-ն ազգությամբ հայ են, մեկը՝ իտալացի։ Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։
Քաղաքապետը հայտնեց, որ 2-ը ամուսիններ են, որոնք վերադարձել են Իտալիայից. երեկվանից հիվանդանոցում են, պրոֆիլակտիկ ստուգվում են եւ սպասում են թեստի արդյունքներին։
«Իտալիայի քաղաքացին Վանաձորի կարի արտադրամասի արտերկրացի պատվիրատուի ներկայացուցիչներից է։ Նախօրեին ինքնազգացողությունը վատացել է եւ դիմել է բժշկի։ Մասնակցել է խնջույքի, որից հետո մարսողական խնդիրներ է ունեցել։ 2 թարգմանչի հետ դիմել է բժշկի, նրան կասկածել են կորոնավիրուս. մեկուսացրել են եւ՛ թարգամանիչներին եւ՛ իտալացուն»,- ասաց նա եւ հավելեց, որ իտալացին 2 շաբաթ առաջ է ժամանել Հայաստան։
Նշենք, որ այս պահին Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 5 քաղաքացի, որոնք ունեցել են որոշակի գանգատներ:
Ավելի վաղ մամուլը գրել էր, որ Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայից շտապօգնության մեքենաներով մի քանի մարդ մեկուսացվել է։ Ըստ ամենայնի, նրանք շփվել են կորոնավիրուսով վարակված իտալացու հետ, ով վերջերս էր եկել Իտալիայից։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին