Ուշագրավ կլանային կապեր․ ԵՊՀ ռեկտորի թեկնածուի անցյալը
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Վերջերս մամուլում անընդհատ լուրեր են շրջանառվում ԵՊՀ ռեկտորի թեկնածու Աշոտ Սաղյանի ուշագրավ կլանային կապերի, «հայրենասիրական» գործունեության վերաբերյալ։ «Ժողովուրդ» օրաթերթին Սաղյանի մասին ուշագրավ տեղեկություններ հասան:
Մասնավորապես, նա կարողության տեր է, եւ «Ժողովուրդ» օրաթերթը որոշեց պարզել, թե նրա նման համեստ եւ վարչական պաշտոն զբաղեցնող քիմիկոսին որտեղից այդքան կարողություն։ Եվ, ահա, պարզվում է՝ Ա. Սաղյանն արհեստավարժ գործունեություն է ծավալել, որի կոռուպցիոն բնույթի վերաբերյալ բացահայտումներ է արել նույնիսկ ՊՎԾ-ն։
Կոռուպցիոն սխեմայի իրականացման մասին մեզ մոտ առկա են կոնկրետ փաստեր, որոնցից պարզ են դառնում Ֆարմացիայի ինստիտուտի մատակարար կոնկրետ ընկերության՝ «Իմմունոֆարմի» հետ արատավոր կապն ու գործարքների հաջորդականությունը։ Այնպես որ, այս մարդու հնարավորությունները չպետք է զարմանք առաջացնեն։
Իհարկե, վերջինս ջանասիրաբար կժխտի ղարաբաղյան կլանի ներկայացուցիչ լինելու հանգամանքը, առանձին դեպքերում կուրանա իր ընկերներին՝ Բարսեղ Բեգլարյանին՝ Ֆլեշի Բարսեղին, եւ գեներալ Ավետիսյանին, նույնիսկ Ռ. Մարտիրոսյանին, կմոռանա Արցախը ծախելու վերաբերյալ իշխանությանն ուղղված մեղադրանքները, սակայն փաստերն ավելի քան խոսուն են եւ արժանահավատ։
Հ.Գ. Ի դեպ, խմբագրության տրամադրության տակ են նաեւ ԵՊՀ ռեկտորի այլ թեկնածուների կոռուպցիոն գործունեության վերաբերյալ նյութեր, որոնք անհրաժեշտության դեպքում եւս կհրապարակվեն»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին