Ինչ դավադրության արդյունքում է Թավադյանն ազատ արձակվել. Փաշինյանը ներկայացրել է իր «ռեակցիան»
Այսօր «այո»-ի քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցը փոխելու եւ կալանավորումը վերացնելու մասին վերաքննիչ քրեական դատարանի մարտի 11-ի որոշմանը՝ նշելով, որ դրանից հետո քաղաքացիները նորից Կառավարությանը սկսել են քննադատել։
«Քննադատում են, ասում են բա կառավարությունը կու՞յր էր, չէ՞ր տեսնում, որ գործն այն դատավորի մոտ է, ով հրապարակային հայտարարություններ է արել ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի և նրանց քաղաքական թիմի։ Բայց մեզ ի՞նչ դատական համակարգ է պետք, մենք պետք է այնպիսի դատական համակարգ, որն եթե մարդուն ազատի, կասենք եթե դատարանն ազատել է, ուրեմն նման հիմքեր է ունեցել»,-ասել է Փաշինյանն ու ավելացրեց՝ չի ասում, թե դատարանն ազատման հիմքեր չի ունեցել, սակայն առաջին ռեակցիան այն է, թե ինչ դավադրության արդյունքում այդ ամենը տեղի ունեցավ։
Վարչապետի խոսքով, դատական համակարգը սկսած ՍԴ-ից, վերջացրած վերաքննիչ և առաջին ատյանի դատարաններով երբեմն ակնհայտորեն ու բացահայտորեն ներգրավված է եղել քաղաքական պրոցեսներում։
«Ոնց որ այն կինոյի մեջ է ասում՝ մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա, հիմա էլ մենք ենք ասում` Հրայր Թովմասյան չզբաղվել պոլիտիկա։ Եթե ուզում է զբաղվի պոլիտիկա, թող ազատի Սահմանադրական դատարանի նախագահի աշխատասենյակը, թող գա, Ջերմուկում ձեր առջև կանգնի, ինչքան ուզում է քաղաքականությամբ զբաղվի։ Ինչ է նշանակում դատավորը լինի Քոչարյանի կողմնակից, Փաշինյանի կողմնակից, Պողոսյանի կողմնակից...դա աբսուրդ է։ Եթե որևէ մեկը մեկ ուրիշի կողմնակիցն է, նա կարող է ամեն ինչ լինել, բացի դատավորից, և մենք հիմա վստահաբար այդ պրոցեսը կտանենք ու թացը չորից կտարբերակենք»,-ասել է Փաշինյանը։
Խոսելով ՍԴ-ի մասին՝ նա նշել է, որ դատավարները մշտապես «փաթեթավորել են» իշխանության որոշումները. «Այդ իշխանությունը գնացել է, իրենց հաճախորդը հեռացել է, իրենք էլ պետք է հեռանան, որովետև մենք որոշումներ փաթեթավորելու կարիք չունենք։ Մեր որոշումներն ուղիղ են, մենք խոսում ենք ուղիղ՝ մարդկանց աչքերի մեջ նայելով։ Սխալվում էլ ենք, վիճում էլ ենք, բայց այդպիսին ենք»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին