Նոր գործընթաց է սկսվելու․ Փաշինյանի հայտարարության հետքերով
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Սահմանադրական փոփոխությունների՝ ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեով, ըստ էության, դրվելու է ոչ միայն 7 դատավորի լիազորությունների դադարեցման հարցը, այլ սկսվելու է մի ամբողջ գործընթաց: Բանն այն է, որ երեկ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում կայացած հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց հանրաքվեի հռչակագրի նախագիծ՝ ասելով, որ հանրաքվեն վերաբերելու է ոչ միայն Սահմանադրության մեկ հոդվածին, այլ նաեւ այս հռչակագրին:
Մասնավորապես, հռչակագրով քաղաքական գնահատական կտրվի նախկին 30 տարիներին տեղի ունեցած գործընթացներին, հատկապես՝ ընտրություններին, որոնք, ըստ վարչապետի, կեղծվել են, մասնավորապես՝ առաջին կետով ասվում է, որ կեղծվել են 1995 թվականից մինչեւ 2018 թվականի ընտրությունները:
Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը տեղի ունեցած որեւէ համապետական ընտրությունների պաշտոնական արդյունքներ չի ճանաչում ժողովրդի ազատ կամարտահայտության դրսեւորում։ Հետաքրքիր է, որ նրա այս հայտարարությունը եւ հռչակագրի կետերը երեկ բուռն քննարկվեցին համացանցում, հատկապես՝ այն մասով, որ կեղծված ընտրությունները փաստացի նա վերագրել է 1996 թվականին, երբ նախագահ ընտրվեց Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Սակայն ՀԱԿ-ը որոշել է մինչեւ ապրիլի 5-ի հանրաքվեն չմեկնաբանել վարչապետի հայտարարությունները: Հավելենք, որ հանրաքվեի նախագծի տեքստը վերջնական չէ, մինչեւ ապրիլի 2-ը այն խմբագրվելու է, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ էական փոփոխություններ չեն արվելու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին