Մի դրոշի պոչ, մի երկու կորած աթոռ
«Հրապարակ» թերթը գրում է. «Կորած համակարգչի գործով Դուք որպես մեղադրյա՞լ, թե՞ որպես վկա եք անցնում՝ հարցրինք «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Միհրան Հակոբյանին։ «Որպես վկա, իրենք չեն ասում, որ ես «գողացել» եմ այն, քննչականն ինձ կանչել-հարցնում է` կարո՞ղ է իմանաս ուր է համակարգիչը։ ԱԺ-ն ռեժիմային հիմնարկ է, փաստաթղթով համակարգիչը հանձնել, դուրս եմ եկել, էդ շենք այլեւս ես չեմ կարող վերադառնալ, ես ո՞նց իմանամ` էդ համակարգիչն ուր է, հետո էլ՝ ինչո՞ւ պիտի իմանամ»,- ասաց նա:
Սակայն «նախկինների» հետ կապված` սա միակ կազուսը չէ. իշխանությունների երեւակայությունը` նրանց մեջ հանցավորներ գտնելու հարցում, անսահմանափակ է։ Պարզվում է` ՀՀԿ ֆրակցիայի ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ անցնում է «դրոշի պոչի» գործով՝ ֆրակցիայի սենյակի դրոշի պոչը նոր Հայաստանի իշխանությունները չեն գտնում․ Վահրամ Բաղդասարյանը եւս կանչվել է քննչական` «հարցաքննության»:
Ի դեպ, Բաղդասարյանն իր անձնական կահույքը թողել է ֆրակցիայի սենյակում: Քննչականի «որոնողական» աշխատանքներն այսքանով չեն ավարտվում՝ մի երկու կորած աթոռի հետ կապված՝ նույնպես քրգործեր կան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին