Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

«Հարսնաքարի գործը» կվերանայվի՞. զարգացումներ՝ միայն թե «Նեմեց Ռուբոն» ձերբակալվի

Ոստիկանությունում և մեկ այլ ուժային կառույցում այս օրերին լուրջ լարվածություն կա, հերթական հրահանգն է իջել՝ «Հարսնաքարի» գործով փորձում են քրգործի վերանայմանը հասնել, ենթադրվում է՝ նոր սցենարներ են գրվել: Այս մասին գրում է YerevanToday–ը։

«YerevanToday-ին հասած խիստ հավաստի տվյալներով՝ որոշ անձիք, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, քրեակատարողական հիմնարկում սկսել են ինտենսիվ աշխատել «Հարսանաքարի» հայտնի գործով ազատազրկված անձանց հետ, որոնք Ռուբեն Հայրապետյանի («Նեմեց Ռուբո») անձնական թիկնազորից էին:

Ենթադրվում է, որ խնդիր է դրված՝ Զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան մեջ մեղադրված անձանց հետ աշխատել և հասնել նրան, որ 6 դատապարտվածներից գոնե երկուսից ցանկալի ցուցմունքներ կորզվի Ռուբեն Հայրապետյանի դեմ:

Սա միակ ակտը չէ, որին ձգտում են հասնել ուժայիններում։ Ասում են՝ երկրորդ հանձնարարականն իջել է ուղիղ ոստիկանապետի պաշտոնակատարին: 6-րդ վարչության դիմակավորված անձիք առաջիկա օրերին ամեն գնով պիտի կարողանան Ռուբեն Հայրապետյանին պառկեցնել ասֆալտին:

Ավելին, ասում են՝ հրահանգողի զայրույթն այն աստիճան է պոռթկացել, որ ընդհուպ ասվել է՝ «…գործողությունները պետք է անել «գրանդիոզնի» մակարդակով ու նկարել, որ ամեն մեկն իր չափը ճանաչի»:

Այս մեսիջը, իհարկե, միայն Ռուբեն Հայրապետյանին ուղված չէ, սա, ըստ էության, հասցեագրված է բոլոր այն անձանց՝ ընդհուպ քաղաքական գործիչներին, ովքեր իրենց սուր քննադատություններով իշխանության վարած քաղաքականության հանդեպ այլակարծություն են ձևավորում: Փաստորեն, չափը պիտի ճանաչեն նաև նրանք, ովքեր համարձակորեն կշարունակեն հեգնանքով, նսեմացոնող արտահայտություններով մեկնաբանել իշխանության գլուխ հասած անձի բոլոր տիպի գործողությունները:

Պետք է նկատել, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքար սկսած իշխանությունը նույն կերպ մի մեսսիջ էլ արեց օրեր առաջ, երբ Ռուբեն Հայրապետյանի ընկերոջ՝ Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապերի) տուն կեսգիշերով ագրեսիվ ներխուժելու տեսարաններ բեմադրեց՝ 6-րդ վարչության՝ շուրջ 100 օպերներով հանդերձ, որոնք, ի դեպ, ցուցադրաբար՝ զենք ու մահակներով, ջարդել էին խաղաղ քնած ընտանիքի դուռ ու լուսամուտները, միայն թե առավել տպավորիչ թվան:

Այս ամբողջ գործողություններից կարելի է ենթադրել, որ ոստիկաանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը ջանասիրաբար պատրաստվում է վարչապետի նախանշած մարտի 19-ին հայտարարվող նշանակումների օրվան․ այսպիսով լուրջ քննություն է հանձնում՝ այդ պաշտոնում հաստատվելու համար: Սակայն նկատենք, որ մի քանի համառ փորձերից հետո էլ Արման Սարգսյանին այդպես էլ չի հաջողվում ասֆալտին փռել Վստրեչի Ապերին։ Չմոռանանք՝ պաշտոնյայի ձախուղման փաստերն արտահոսք եղան օրեր առաջ։

Այդուհանդերձ, ի՞նչ է պլանավորում իշանությունը, ի՞նչի է ուզում համառորեն հասնել, որին քիթը չի հասնում՝ անգամ շանտաժների միջոցով: Հետաքրքիր է՝ ի՞նչ գործարք էր ի վերջո առաջարկվել Վստրեչի Ապերին՝ X պաշտոնյայի կողմից և ո՞վ էր այդ համարձակը, որ հանդգնել է մանևրել «նոր Հայստանում»՝ վարչապետ Փաշինյանի բերած ժողովրդավարությունը փոշիացնելով, և ի վերջո ՝որքանո՞վ է այդ գործարքն առնչվում հենց Ռուբեն Հայրապետյանի հետ:

Փորձեցինք մեր այս տեղեկությունների ու հարցադրումների պարզաբանող պատասխանը ստանալ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանից, սակայն նա համառորեն չպատասխանեց մեր զանգերին»,– գրում է կայքը: