Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Եթե հանրաքվեն ժողովրդի պահանջն էր, ինչո՞ւ եք այսօր դռնդեդուռ ընկած համոզում. Արա Վարդանյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը այսօր՝ մարտի 11-ին, մամուլի ասուլիսն սկսեց ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանի Թեղուտում արված գրառումից․ «8 համայնքի մի շարք կիրթ, բայց ջղայնացած պապի ասել են․ «ԱՅՈ-ն ասիլդենք, բայց թավիշ-մավիշ դրեք մի կողմ։ Ոնց իրանք մարտի 1-ին ու հոկտեմբեր 27-ին մտան կտրեցին, ընենց էլ դուք իրանց կոտորեք»։ Ես էլ պատասխանեցի․ հենց դա չկրկնելու համար ենք հեղափոխություն արել»,- գրել է պատգամավորը։

Արա Վարդանյանի կարծիքով՝ այս գրառումը ցույց է տալիս իշխանությունների գործելաոճը։

«Մենք կրկին գործ ունենք մի պարզ իրողության հետ, որ այս իշխանությունը չկարողանալով որևէ փոփոխություն մտցնել մարդկանց կյանքում՝ դիմում է հեղափոխական մեթոդների, այսինքն՝ մարդկանց ինչ-որ կրիզիսային վիճակներում պահելն է՝ սպանություններից խոսելը, թավիշից խոսելը, ատելության քարոզը, որը վարչապետի գլխավորությամբ իրականացվում է հենց առաջին օրվանից։ Կարծում եմ, որ այս հանրաքվեն սարքովի է։ Ես կարծում եմ, որ այս հանրաքվեում իրական տեսանկյունից որեւէ ձեւ չկա, որպեսզի ԱՅՈ-ն հաղթի։ Ես կասկած չունեմ, որ լինելու է բառից բուն իմաստով սարքոցի։ Չգիտեմ՝ ոնց են այդ ձայները ապահովելու, բայց ինչ-որ մեխանիզմ երեւի արդեն հնարել են, եթե գնան հանրաքվեի։ Ես նույնիսկ կասկածում եմ, որ կարող է հանրաքվե չլինի։ Պետք է հասկանաք մի պարզ բան, որ մեր ժողովրդին ձեռ են առնում։ Մենք պետք է հիշենք, որ 1-2 ամիս առաջ Ազգային ժողովում համոզում էին, որ սա ժողովրդի պահանջն է, բայց այդ դեպքում ինչո՞ւ են դռնեդուռ ընկել։ Ժողովուրդը հոգնել է, թողեք այս ազգը ոտքի կանգնի։ Եթե սա ժողովրդի պահանջն է, ուրեմն հանգիստ, իրենց բառերով, վեր ընկեք ձեր գործի տեղերում եւ գործ արեք այս ժողովրդի համար, ժողովուրդն էլ, քանի որ իր պահանջն է, կգնա եւ այդ ԱՅՈ-ն կքվեարկի։ Բայց տեսնում ենք հակառակը, որ ժողովուրդին համոզում են գնալ եւ մասնակցել հանրաքվեին։ Այսինքն՝ սրանով կարող ենք ապացուցված համարել եւս մեկ սուտ, որ իշխանությունը մատուցում էր ժողովրդին, որ սա ժողովրդի պահանջն էր եւ այսօր փորձում է հենց այդ նույն ժողովրդին համոզել կողմ քվեարկել»։

Ըստ Արա Վարդանյանի՝ իշխանությունները շատ լավ օգտագործում են պոպուլիստական բոլոր մեթոդները։

«Օրինակ, երբ վարչապետը ուղղաթիռից լայվ էր մտել, իսկ խոսնակը հայտարարել էր, որ օրենքի խախտում տեղի չի ունեցել, ապա թող նույն ուղղաթիռը տրամադրվի ՈՉ-ով զբաղվող իրավաբանների թիմին, որպեսզի նրանք էլ մի քանի մարզ այցելեն քարոզչության նպատակով։ Նիկոլ Փաշինյանը կրկին ապացուցում է ևս մեկ սուտ՝ նա այն մարդն է, որ ասում էր, որ բիզնեսն ու քաղաքականությունը պետք է տարանջատված լինեն։ Մինչդեռ դրամահավաքը այլ բան ապացուցեց։ Այս իշխանությունը գալիս էր աղքատին հարստացնելու, ի՞նչ է իրականում տեղի ունենում։ Հարուստը հարստանում է, աղքատը ավելի աղքատանում՝ սկսած համահարթեցումից։ Փաշինյանն ընտրել է թիրախ՝ երկրորդ և երրորդ նախագահներին, և փորձում է ժողովրդի մեջ զայրույթ ստեղծել», – ասաց Արա Վարդանյանը։