Լսումներ հանուն ՀՀ «թիվ մեկ քավորի». Իշխանությունն ամեն ինչ անում է
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանի թիվ մեկ քավորի՝ Իջեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ղալումյանի` քաղաքապետ դառնալու գործընթացը «ժողովրդավարության» քողով պատվի։
Մարտի 12-ին ԱԺ նիստերի դահլիճում ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, բնապահպանության եւ գյուղատնտեսության հարցերի մշտական հանձնաժողովը խորհրդարանական լսումներ է հրավիրել՝ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկում» թեմայով: Խոսքն Իջեւանի խոշորացման՝ շուրջ 19 համայնք միավորելու նախագծի մասին է, որն իշխանությունը մշակել էր դեռեւս անցած տարեվերջին։
Մեր տեղեկություններով՝ Հայկ Ղալումյանի եղբայրը՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը, տեւական ժամանակ ակտիվ աշխատում է, որպեսզի Տավուշի մարզից այդ լսումներին ներկա գտնվողները դրական արտահայտվեն, ու չստացվի այնպես, որ այս խոշորացումն արվում է, որպեսզի հեշտացվի եղբոր՝ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի՝ խոշորացված համայնքի ղեկավար դառնալու գործը։
Հիշեցնենք, որ դեռեւս անցած տարվա հոկտեմբերից Ղալումյանը ԺՊ է, իշխանությունը պարբերաբար հետաձգում է ընտրությունները, քանզի թեկնածուի վարկանիշը ոչ մի կերպ չի բարձրանում, եւ իր հայրենի Իջեւան քաղաքում նա չէր կարողանա ընտրություններում հաղթել, իսկ խոշորացման արդյունքում շուրջ 20 համայնք՝ դրանց համայնքապետերով, կաշխատեն հանուն քավորի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին