«Տիեզերական» այցի կարեւորությունը. իրո՞ք ամեն ինչ «ok» է. այցից առաջ Երեւանում ինչ քննարկում է եղել
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին անակնկալ կերպով տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել. այց, որը նախօրոք պլանավորված չի եղել։ «Փաստ» թերթի տեղեկություններով, Փաշինյանի՝ Բրյուսել կատարած այցի հիմնական առաքելությունը սահմանադրական հանրաքվեի հետ կապված եվրոպական կառույցներում առկա ընդգծված բացասական ալիքը մեղմելու գործոնն էր։
Փաշինյանը Բրյուսելում, ի թիվս այլոց, հանդիպել է նաեւ ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի հետ, որին, ի դեպ, ընդամենը երեք օր առաջ հանդիպել էր Սերժ Սարգսյանը։ Հենց Փաշինյան-Տուսկ հանդիպումից հետո էր, որ հանդիպման որոշ հատվածներ ցիտելով՝ մի շարք իշխանական սատելիտներ այդ հանդիպումը գրեթե համարում էին «տիեզերական ձեռքբերում»։ Մեր տեղեկություններով, սակայն, Տուսկի հետ հանդիպում ունենալու համար ՀՀ իշխանությունները բավականին լուրջ ջանքեր են ներդրել։
Թերթի զրուցակիցը, ով խորքային տիրապետում էր այցի մանրամասներին, նշել է, թե այցից առաջ Երեւանում քննարկում է տեղի ունեցել, որի ժամանակ հիմնականում խոսվել է այն մասին, որ այցն ամեն գնով հենց այս փուլում է պետք, քանի որ, չնայած հանդիպումների աղքատիկությանը, հանրության մոտ պետք է ստեղծվի համապատասխան ֆոն, որ հանրաքվեի եւ ընդհանրապես եվրոպական կառույցների հետ կապված՝ ամեն ինչ «ok» է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին