Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները մերժել են Փաշինյանին
«168 ժամ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 9-ին մեկօրյա աշխատանքային այց կատարեց Բրյուսել, որի օրակարգն ակնհայտորեն աղքատիկ էր: Թեեւ ՀՀ վարչապետը Բրյուսել էր մեկնել ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի եւ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ուղեկցությամբ, նման այցերի ընթացքում նախատեսվող հանդիպումների ավանդական շրջանակն էականորեն նեղ էր: Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանն այս այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի, ինչպես նաեւ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Դոնալդ Տուսկի հետ։
Հատկանշական է, որ վարչապետի մեկօրյա այցի ընթացքում նախատեսված չէր հանդիպում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ այն դեպքում, երբ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան այդ ժամերին Բրյուսելում էր եւ ավելին՝ այդ նույն օրն ունեցավ պաշտոնական հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ:
«168 Ժամ»-ի բրյուսելյան աղբյուրների փոխանցմամբ՝ ԵՀ նախագահը պարզապես չի ընդունել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման առաջարկը՝ այն պատճառաբանելով իր խիստ ծանրաբեռնված գրաֆիկով:
Ուշագրավ է նաեւ, որ Նիկոլ Փաշինյանի այցը չներառեց հանդիպում նաեւ Եվրոպական խորհրդարանի նախագահ Դավիթ-Մարիա Սասոլիի հետ, ինչը թույլ է տալիս պնդելու, որ այցն անօգուտ էր ՀՀ-ԵՄ հարաբերությունների գործադիր եւ օրենսդիր ուղղություններով: Մեր տեղեկությունների համաձայն՝ մարտի 9-ին Բրյուսելում էր նաեւ Դավիթ-Մարիա Սասոլին, ով եւս չէր ընդունել Նիկոլ Փաշինյանին հանդիպելու առաջարկը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին