Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Մարդկանց կամ տվյալ դեպքում ընտրողների էմոցիաների վրա խաղալը դեմոկրատիայի ուղեկցող երևույթ է. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը հոդված է հրապարակել, որում համաշխարհային ճանաչում ունեցող քաղաքագետների մտքերը համադրելով՝ ներկայացրել է մեր երկրի քաղաքական համակարգի որոշ դրվագներ: Ստորև՝ ներկայացնում ենք Ստեփան Դանիելյանի հոդվածն ամբողջությամբ:

«Թույլ քաղաքական ինստիտուտներ ունեցող հասարակությունները դժվար են հաղթահարում անձերի ու մարդկանց խմբերի ցանկությունների հետևանքները»

Սեմուել Հանթինգտոն

1991-ից սկսած Հայաստանի ընդդիմության գլխավոր զենքը զանգվածների վրա հոգեբանական ազդեցություն թողնելն էր: Ով ամենահուժկու և ամենահամարձակ եղանակով էր մեղադրում իշխանությանը, նա դառնում էր մարդկանց մտքերի ու սրտերի տիրակալը: Իսկ իշխանություններն, անկախ իրենց որակներից, հիմնականում ստիպված էին պաշտպանվել ընդդիմության ճիշտ կամ սուտ հոգեբանական գրոհներից, կամ էլ արհամարհել դրանք ու ընտրությունների ժամանակ հայտնի եղանակներով «հաղթել» նրանց: Մինչ 2018-ը դա հայկական քաղաքական պայքարի հիմնական սխեման էր` ընդդիմությունը փորձում էր խաղալ հանրության էմոցիաների վրա, իսկ կառավարող ուժը դա արհամարհում էր ու ընտրությունների ժամանակ կատարում իր «սև» գործը:

«Ժողովուրդը չունի քաղաքական գիտելիքներ, այլ ունի մշուշոտ քաղաքական զգացմունքներ»

Ալֆոնս դը Մարտին

2018-ից հետո կարծես թե պետք է դերերը փոխվեին՝ ընդդիմությունը դառնար հանրության էմոցիաների տիրակալը, սակայն ի հեճուկս հայկական քաղաքական ավանդույթների՝ դա տեղի չունեցավ, կառավարող ուժը՝ նախկին ընդդիմությունը, շարունակում է իր հին գործելակերպը՝ խաղում է մարդկանց էմոցիաների հետ ու բողոքում իրեն խանգարողներից՝ նախկիններից։ Դա աննախադեպ գործելակերպ է, ինչը շփոթության է հանգեցրել ողջ քաղաքական համակարգը։

Առհասարակ, մարդկանց կամ տվյալ դեպքում ընտրողների էմոցիաների վրա խաղալը դեմոկրատիայի ուղեկցող երևույթ է։ Երկրորդ աշխարհամարտից հետո Միացյալ Նահանգներում շրջանառության մեջ է մտնում «քաղաքական հոգեբանություն» տերմինը, որն արագ թափով դառնում է գիտության առանձին ճյուղ։ Նահանգներում պարբերաբար ընտրություններ են տեղի ունենում, և դրան արդեն գիտականորեն մոտենալը հարաճուն խնդիր էր առաջացրել։

1968-ին Քաղաքական գիտությունների ամերիկյան ասոցիացիան (American Association of Political Science) հիմնում է Քաղաքական հոգեբանության հետազոտական կոմիտեն (Research Committee in Political Psychology), որն ունի հազարից ավելի անդամ։ Զանգվածների կառավարումն արդեն գիտության ճյուղ է դառնում։ Քաղաքական պայքարն արդեն ընթանում է ընտրողների հոգիների ու զգացմունքների մենեջմենթի համար, որտեղ բանականությունն արդեն երկրորդական պլան է մղվում։ Այս գիտակցությունը նոր է տեղ հասել Հայաստան, որը տակնուվրա է անում Հայաստանի քաղաքականացված հանրության մտածողության ավանդական սխեմաները։

«Մենք ապրում ենք շրջահայացության դարաշրջանում, հիմա առաջնորդներն են հետևում ժողովրդին»։

Բենջամին Դիզրաելի, Բրիտանիայի վարչապետ, 19-րդ դար

Ֆրանսիացի հռչակավոր հոգեբան ու սոցիոլոգ Սերժ Մոսկովիչին կարծում էր, որ «Կոլեկտիվին ներշնչելն ու նրա վրա ներազդեցություն ունենալն անհատական պլանում նույն բանն է, ինչ-որ նևրոզը։ Երկուսի դեպքում էլ ենթադրվում է հեռանալ տրամաբանական մտածողությունից և առավելություն տալ հակատրամաբանությանը»։

Ամենաէմոցիոնալ զգացումը վախն է, որին սկսել են պարբերաբար դիմել Հայաստանի իշխանության ներկայացուցիչները։ «Ներքին թշնամիներ», «ժողովրդի թշնամիներ», «դավաճաններ», «դավադրություններ» և նման բառերը գնալով ավելի հաճախակի են հնչում նրանց շուրթերից։ Պարզ է, որ թշնամիներին դիմակայում են «ժողովրդի նվիրյալները»։ Իշխանության «սև» լինելու մասին ավանդական պատկերացումը սկսել է երերալ։ Հիմա կարելի է և՛ «սպիտակ» լինել, և՛ միաժամանակ իշխանություն ունենալ։

Վախերը ժողովրդի կառավարման գործիքներից մեկն են։ Դա, իհարկե, պրիմիտիվ կառավարում է, որը բնորոշ է քաղաքակրթական ցածր աստիճանում գտնվող հանրույթների համար, սակայն Հայաստանի համար՝ բավականին արդյունավետ։

«Ցանկացած ժամանակաշրջանում մարդկության ամենաչարամիտ ներկայացուցիչներին կարելի է գտնել ժողովրդի առաջնորդների շրջանում»։

Թոմաս Մաքոլեյ, անգլիացի պատմաբան, պետական գործիչ

Հետազոտող Ն․Ռախմանովը համարում է, որ «Մեծ հաջողությունների են հասնում այն մարդիկ, որոնք հաճախակի են օգտագործում բռնության լեզուն՝ հասկանալով, որ հետսովետական հասարակություններում հաստատվել է ուժի պաշտամունքը։ Դրա համար պետք չէ զարմանալ, որ այս կամ այն քաղաքական և հանրային դեմքերը գրում և արտահայտվում են պարզունակ լեզվով։ Որովհետև բռնության լեզուն բավականին արխայիկ է և սևի ու սպիտակի երանգներն ունի։ Նման ազդեցության գործիքը նպատակ չունի մարդկանց խրախուսել մտածել ու կասկածել, այլ խնդիրների լուծման շատ պարզ լուծումներ է տալիս»։

Սա այն է, ինչ կատարվում է այսօրվա Հայաստանում։ Իշխանության ներկայացուցիչներն օգտագործում են պարզ սլենգային լեզու, պարբերաբար բռնության ցուցադրական ակտեր են կազմակերպում ու փորձում են կառավարել հանրության վախերն ու հույզերը։ Էմոցիաների վրա հիմնված կառավարման համակարգ է Հայաստանում ձևավորվել, սակայն արևմտյան հանրություններում այդ տեխնոլոգիաներին զուգահեռ պետք է նաև կոնկրետ արդյունք ցույց տալ, մեզ մոտ էմոցիաների պաշարը դեռևս բավականացնում է անգամ հանրաքվե կազմակերպել՝ առանց որևէ տրամաբանական հիմնավորման։