«Վստրեչի Ապեր»-ի եղբորորդուն եւ հարեւանին մեղադրանք է առաջադրվել. նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
«Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի եղբորորդուն՝ Արման Վարդանյանին, եւ հարեւանությամբ բնակվող անձին մեղադրանք է առաջադրվել. Նրանց կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանը։
Լուսինե Սահակյանն ասաց, որ եղբորորդուն մեղադրանք է առաջադրվել առեւանգման համար, իսկ մյուս անձին՝ կողոպուտի:
Հիշեցնենք, որ մարտի 4-ի գիշերը՝ ժամը 02.40-ի սահմաններում, ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ ներխուժել են Արամ Վարդանյանին եւ նրա հարազատներին պատկանող Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տներ։
Կատարված գործողությունների արդյունքում բերման էին ենթարկել Արամ Վարդանյանի որդուն եւ 2 քաղաքացու, 2 քաղաքացի էլ ձերբակալվել է, որից մեկը Վարդանյանի եղբորորդին է, մյուսը՝ հարեւանը:
Նշենք, որ տան խուզարկությունը շարունակվում էր նաեւ երեկ։ Վարդանյանի փաստաբաններ Երվանդ Վարոսյանին եւ Լուսինե Սահակյանին քննիչները ներկայացրել էին տանը խուզարկությունն իրականացնելու դատարանի որոշումը։ Ըստ որոշման բովանդակության՝ նրանք Վարդանյանի տանը փնտրում էին զենք-զինամթերք, չգտնելով նմանատիպ իրեր, վերցրել են Վարդանյանի անձնական կյանքին վերաբերող տեսաերիզներ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին