Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Մամուլ

Ով է հրահանգել ջարդուփշուր անել «Վստրեչի Ապերի» տունը

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի պաշտոնավարմանը մնացել է 13 օր, եւ ինչպես Ազգային ժողովում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մարտի 19-ին հայտնի կլինի՝ Արման Սարգսյանը կշարունակի պաշտոնավարել որպես ոստիկանապետ, թե հրաժեշտ կտա այդ պաշտոնին:

Եվ, ահա, ոստիկանապետի աթոռին մնալու հեռանկարը Արման Սարգսյանին գցել է ցայտնոտի մեջ: Այն, ինչ մարտի 5-ին կատարվել է հեղինակություն համարվող Արամ Վարդանյանի` Վստրեչի Ապերի տանը, չի տեղավորվում որեւէ տրամաբանության մեջ ու ոչ մի աղերս չունի նոր Հայաստանի իրականության հետ:

Անցած գիշերը՝ ժամը 02.40-ի սահմաններում, ոստիկանության հարյուրավոր աշխատակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում Արամ Վարդանյանին եւ նրա հարազատներին պատկանող տների վրա։ Ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ շրջափակել են նշված հասցեում գտնվող բազմաթիվ տները, ապօրինի, առանց թույլտվության, ոչինչ չբացատրելով, որեւէ փաստաթուղթ չներկայացնելով, կոտրելով դռներն ու պատուհանները, հատուկ սարքերի միջոցով կտրելով ճաղավանդակները, ներխուժել են նշված տները, որի ընթացքում նաեւ կատարել հափշտակություն՝ տանելով բնակարանից օծանելիք, ոսկյա շղթա:

Այս տեղեկությունը երեկ հայտնեց Վարդանյանի պաշտպան Լուսինե Սահակյանը: Արամ Վարդանյանի սանիկ, բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը, ցույց տալով կոտրված ապակիները, հայտարարեց. «Մայրը, փոքր երեխան քնած են եղել։ Ապակին կոտրել են, զենքը պահել են նրանց վրա. երեխան լուրջ վնասներ է կրել»։

Ուշագրավն այն է, որ այդ վայրագություններին անձամբ ականատես է եղել Էրեբունու ոստիկանապետը՝ Խորեն Բարխոյանը: Արամ Վարդանյանի հարեւանները երեկ լացելով ArmLur.am-ին պատմում էին, որ ողջ գիշեր չեն քնել, լսել են, թե ինչպես են Վարդանյանի հարազատները գոռում, օգնություն խնդրում: Սա ոչ այլ ինչ է, քան ոստիկանական ահաբեկչություն` ուղղված ՀՀ քաղաքացու դեմ: Ու կապ չունի` քաղաքացին ով է, ինչքան հնչեղ անուն ունի: Եթե նա հանցանք է կատարել, պետք է նրան պատժել օրենքով` պահպանելով բոլոր նորմերը, ոչ թե հարձակվել տան վրա` կանանց ու երեխաներին սպառնալով զենքով ու տանից ոսկե շղթա կամ օծանելիք տանելով:
Նշենք, որ երեկ այդպես էլ ո՛չ ոստիկանությունը, ո՛չ Քննչական կոմիտեն պաշտոնապես չհայտնեցին, թե ինչու էին բեմականացրել այդ շոուն. Միայն հայտնի դարձավ, որ կա Վարդանյանին բերման ենթարկելու որոշում. թե ինչ գործով, ինչու, ինչ հիմքով, պարզ չէ: Արդյոք այսկե՞րպ է փորձում ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը բարձրացնել ոստիկանության վարկանիշը եւ նշանակվել որպես ոստիկանապետ. ամոթալի է:

Այս արարքը պետք է խստագույնս պատժվի եւ արժանանա կոշտ գնահատականի ամենաբարձր մակարդակով, հակառակ դեպքում` ժամանակը չի ների այս վայրագությունն ու թշնամությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում