Կրակոցներ՝ Երեւանում. հիվանդանոց է տեղափոխվել 2 քաղաքացի
Այսօր՝ մարտի 4-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը: 18:30-ի սահմանում «Էրեբունի» բուժկենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի: Հիվանդանոց են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը և Քննչական կոմիտեի քննիչները: Ըստ աղբյուրի՝ վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել Բուռնազյան 69 հասցեից:
Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Երևանի վարչության օպերատիվ խումբը: Իրավապահները պարզում են վիրավորների ինքնությունը: Հաշվի առնելով ենթադրյալ հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել են նաև Էրեբունի վարչական շրջանի դատախազի տեղակալները: Ենթադրյալ հանցանքի վայրում զննություն են կատարում Էրեբունու քննիչները և ոստիկանության փորձաքրեագետները: Ավտոտնակի մեջ հայտնաբերվել են արնանման հետքեր:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին