Freedom House-ը Հայաստանը կրկին մասամբ ազատ երկիր է ճանաչել
Միջազգային Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2020» զեկույցը, որում նշվում է, որ կայացած ժողովրդավարություններն անկում են ապրում:
«Չնայած յուրաքանչյուր տարածաշրջանում տեղի ունեցող զանգվածային ցույցերին՝ ողջ աշխարհում 14 տարի անընդմեջ վատթարացում է նկատվում քաղաքական իրավունքի և քաղաքացիական ազատությունների ասպարեզում»,- ասվում է զեկույցում:
Ըստ իրավապաշտպան կազմակերպության զեկույցի՝ Հայաստանը մասամբ ազատ երկիր է, որը 100-ից 53 միավոր է ստացել ազատության գնահատման համակարգում: 53 միավորից 21-ը բաժին է ընկնում քաղաքական իրավունքին, 32-ը՝ քաղաքացիական ազատություններին: Նախորդ տարվա ցուցանիշից տարբերությունը մեծ չէ: 2019թ. Freedom House-ը Հայաստանը կրկին «մասամբ ազատ» երկիր էր ճանաչել՝ 51 միավորով:
«Հայաստանը գտնվում է նշանակալի անցումային շրջանում 2018թ. տեղի ունեցած զանգվածային հակակառավարական ցույցերից և ընտրություններից հետո: Նոր կառավարությունը զբաղվում է երկարաժամկետ խնդիրների լուծմամբ, այդ թվում՝ համակարգային կոռուպցիայի, ոչ թափանցիկ քաղաքականանության, ընտրական համակարգի և օրենքի ուժի թուլության»,- ասվում է զեկույցում:
Լեռնային Ղարաբաղը նույնպես մասամբ ազատ է ճանաչվել՝ ստանալով 34 միավոր 100-ից:


















































Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Ռուսաստանում կոնյակի արտադրությունը հունիսին էական նվազել է
Կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. Թրամփ
ԲՏԱ փոխնախարարը մասնակցել է Salesforce-ի կազմակերպած Enter the Next Phase of Agentic Experience ֆորո...
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով