Երեւանի քաղաքապետարանի 20 աշխատակից փետրվարին պարգեւատրվել է ընդհանուր 6.59 մլն դրամով
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ մարտի 2-ին ստորագրած կարգադրությամբ՝ Երեւանի քաղաքապետարանի 20 աշխատակից փետրվարին աշխատանքի համար պարգեւատրվել է, ընդհանուր առմամբ, 6.590.000 ՀՀ դրամով։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Երեւանի քաղաքապետարանի կայքից:
Որոշման համաձայն՝ պարգեւատրումները կատարվել են աշխատանքային եւ ծառայողական պարտականությունները բարեխիղճ եւ պատշաճ կատարելու համար:
Պարգեւատրված 20 աշխատակիցներից են քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, տեղակալներ Հայկ Սարգսյանը, Սերգեյ Հարությունյանը, Տիգրան Վիրաբյանը, Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը եւ աշխատակազմի քարտուղար Վահե Խաչատրյանը՝ յուրաքանչյուրը 480.000 դրամի չափով, իսկ քաղաքապետարանի վարչության պետերը՝ յուրաքանչյուրը 265.000 դրամի չափով։
Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցներին եւ վարչական շրջանի ղեկավարները պարգեւատրվել էին նաեւ տարեսկզբին: Նրանց հատկացվել էր ընդհանուր 24.8 միլիոն դրամ պարգեւավճար որպես խրախուսանք բարեխիղճ աշխատանքի համար եւ եւս 600.000 դրամ պարգեւավճար Ամանորի միջոցառումները պատշաճ կազմակերպելու համար։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին