«Իմ քայլից» պատգամավորը մերժել է իր իսկ օրինագիծը
Քվեարկությունից անմիջապես առաջ «Էներգետիկայի մասին» օրինագծի համահեղինակ, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արտակ Մանուկյանը կոչ է արել գործընկերներին «դեմ» քվեարկել օրինագծին: Դրանից հետո նա ստիպված էր առաջարկել, որ օրինագիծը վերադարձվի առաջին ընթերցման ռեժիմին` վերանայման համար:
Պատգամավորները, հետեւելով իրենց գործընկերոջ խորհուրդներին, չեն հաստատել օրինագիծը, եւ, Մանուկյանի առաջարկով, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Կանոնակարգի համաձայն, բարձրացրել է օրինագիծը գրավոր առաջարկություններ ներկայացնելու փուլ տեղափոխելու հարցը: Այս որոշումը հաստատվել է խորհրդարանականների կողմից. 99 պատգամավոր «կողմ» է քվեարկել:
Խորհրդարանին ներկայացված օրինագծի էությունը, ըստ դրա հեղինակների, կայանում է հանրային ռեսուրսների թափանցիկության ու հաշվետվողականության մեջ: Այդպես, օրենսդրական նախաձեռնության համաձայն, էլեկտրաէներգիա արտադրող ընկերություններում բաժնետոմսերի ավելի քան 10 տոկոսն ունեցող անձանց վերաբերյալ տեղեկատվությունը կդառնա թափանցիկ, եւ իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություն պարունակող քաղվածք կստեղծեվի:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին