Քոչարյանի եւ մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու փաստաբանների միջնորդության քննարկումը հետաձգվեց
Մարտի 3-ին նիստի ժամանակ դատավոր Աննա Դանիբեկյանը վերադարձավ խորհրդակցական սենյակից եւ հրապարակեց քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդության վերաբերյալ որոշումը:
Դատավորը որոշեց հետաձգել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդության քննարկումը:
Հիշեցնենք, որ ամբաստանյալների փաստաբաններն ավելի վաղ միջնորդություն էին ներկայացրել իրենց պաշտպանյալների քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: Հիմնական հիմնավորումն այն է, որ նրանց մեղադրանք է ներկայացվել 300.1 հոդվածով, չնայած ենթադրյալ արարքը կատարվել է հոդվածն ընդունելուց ավելի քան մեկ տարի առաջ: Փաստաբանները նշում են, որ օրենքը չի կարող հետադարձ ուժ ունենալ, եթե ամբաստանյալի վիճակը վատթարացնում է: Նշենք, որ ավելի վաղ «յոթի գործով» անցնողները քրեական հետապնդումից ազատվել էին հենց այս հանգամանքից ելնելով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին