«Դա էլ հո տնտեսություն չի՞, որ չհասկանան». Ծառուկյանը՝ Կորոնավիրուսի դեմ պայքարի մասին
Լավ է, որ Իրանից մեր հայրենակիցները գալիս են, բայց պետք էր նրանց 2 շաբաթ առանձնացնել, քանի որ կորոնավիրուսի բացահայտման շրջանը 2 շաբաթ է: Այս մասին այսօր՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարին:
«Պատկերացրեք, մարդը գալիս է, իսկ տանը երեխաներ կան, ծնողներ կան, քույր ու եղբայր կան, ո՞նց կարելի էր այդպես անել: Դա էլ հո տնտեսություն չի՞, որ չհասկանան»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է նրան, որ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում են գտնվում 32 անձինք, որոնք շփվել են կորոնավիրուսով վարակվածի հետ, Ծառուկյանը նշեց, որ այդ որոշմանը եւս վատ է վերաբերվում. «Գնացեք Ծաղկաձոր, բոլոր տուրիստական ընկերությունները, մարդիկ արդեն տոմսերը վերցրել էին, հյուրանոցները «բրանիրավատ» էին արել, ու հենց նույն պահին, երբ ասել են, որ մարդկանց տարել են Ծաղկաձորի գլխին դրել են, անմիջապես ինչքան պատվեր կար, հեչ արեցին, եղածներն էլ թողեցին գնացին: Հիմա ամբողջը դատարկ է»:
Դիտարկմանը, որ վարչապետը հայտարարել է, որ գնացել է Ծաղկաձոր, այնտեղ աշխուժություն է տիրում, Ծառուկյանը հակադարձեց, որ հենց հիմա էլ կարելի է գնալ ու տեսնել, որ լրիվ դատարկ է»,-ընդգծեց ԲՀԿ առաջնորդը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին