Աշխարհը ստրատեգիական հարցեր է լուծում, Փաշինյանը՝ PR անում
«Հրապարակ»-ը գրում է․ «Ուսումնական հաստատությունները փակվեցին, մթերային խանութներն են դատարկվում, փողոցներում ամայություն է, եւ որքան էլ իշխանությունը հանգստացնում է, թե իրավիճակը կառավարելի է, երկրում խուճապային տրամադրություններ են, քաոս ու տագնապ։ Եվ այս խառնաշփոթն ավելի է ուժեղանում քարոզարշավի ու առաջիկա հանրաքվեի պատճառով, որի իմաստն ու նպատակը ոչ մեկը չի հասկանում, անգամ՝ «այո»-ի ամենաջերմ կողմնակիցները, որոնց կողմնորոշողը «դե, Նիկոլը որ ասում է՝ ուրեմն պետք է» երկաթյա փաստարկն է։
Աշխարհն այս փուլում անհանգստանում է տնտեսական անկման ցուցանիշներով, փորձում է նվազեցնել ֆինանսական եւ մարդկային կորուստները, մտահոգված է նոր տնտեսական ճգնաժամի անխուսափելիությամբ եւ դրա հաղթահարման ուղիներ է փնտրում։ Բոլոր պետություններում առողջապահության եւ անվտանգության համակարգերի ամրացմանն ուղղված աշխատանքներ են կատարվում, հանրային հոգեբանության խաթարման դեմ են փորձում պայքարել, որ կորոնավիրուս կոչվող արհավիրքն անկորուստ հաղթահարեն, իսկ մեզանում, հենց այս փուլում, երբ հայտնի չէ, թե մեր հակառակորդ երկիրն ինչպես կպահի իրեն այս համաշխարհային քաոսի մեջ, ՀՀ պաշտպանության նախկին նախարարի եւ ԱԱԾ աշխատակիցների դեմ մեղադրանքներ են առաջադրվում։ Եվ անգամ իրենց հաղորդագրությունների տեքստերից երեւում է, որ դրանք «մատից ծծած» մեղադրանքներ են, որոնք չեն հիմնավորվելու եւ նոր դատական շոուների են վերածվելու՝ անհասկանալի ընթացքով ու անորոշ ավարտով։ Ողջ աշխարհը զբաղված է ստրատեգիական նշանակության հարցերի լուծմամբ, իսկ մեր վարչապետը շարունակում է իր կասկածելի «դատաիրավական բարեփոխումներն» առաջ տանել, քարոզարշավին բնորոշ այցելություններ անել եւ փիառ-ակցիաներ նախաձեռնել, որոնց նպատակը ապրիլհինգյան քվեներն են։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին