Վարչապետն իրավաբանների խմբին հանձնարարել է ուսումնասիրել հանրաքվեն չեղարկելու իրավական կարգավորումները
«Փաստ» թերթը գրում է. «Ապրիլի 5-ի հանրաքվեին ընդառաջ բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել ՀՀ-ում՝ կորոնավիրուսի հետ կապված տրամադրությունների առումով։ «Փաստ» թերթի տեղեկություններով, ստեղծված բավականին անկանխատեսելի իրավիճակից ելնելով, իշխանությունները ներկայումս քննարկում են մի քանի տարբերակներ, այդ թվում՝ իրենց ապահովագրելու հնարավորությունները։
Մեզ հասած տեղեկություններով, վարչապետը նախօրեին հանձնարարել է իրավաբանների խմբին՝ ուսումնասիրել Սահմանադրական հանրաքվեն չեղարկելու իրավական կարգավորումները, որոնք հնարավորություն կընձեռեն անհրաժեշտության դեպքում հարցի հետ կապված կտրուկ որոշումներ ընդունել։
Մասնավորաբար, չի բացառվում՝ մինչեւ մարտի 20-ն ընկած ժամանակահատվածում, ելնելով իրադարձությունների զարգացման ընթացքից, ժամանակավորապես չեղարկվի նաեւ հանրաքվեն՝ այն հետաձգվելով մինչեւ աշուն։
Բայց սա միայն տարբերակներից մեկն է, այն էլ՝ սուր անհրաժեշտության դեպքում: Սակայն մինչ այդ տեղերում սկսել են ակտիվ աշխատել իշխանությունների ներկայացուցիչները, մասնավորաբար մարզպետները:
Ի դեպ, տեղերից ստացվող տեղեկությունների համաձայն, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, քիչ չեն այն գյուղապետները կամ տարածքային տարբեր կառույցների ղեկավարները, որոնք պատրաստ են ամեն գնով «արջի ծառայություն» մատուցել իշխանություններին, չնայած, այդ մասին զգուշացրել էր Սուրեն Պապիկյանը՝ նշելով. «Քարոզարշավի ժամանակ որեւէ մեկը թող չփորձի արջի ծառայություն մատուցել իշխանությանը»։
Ի դեպ, խոսակցություններ են շրջում, որ հանրաքվեին ընդառաջ փորձում են ակտիվանալ եւ իշխանություններին իրենց ծառայություններն առաջարկել նաեւ օրենքի հետ խնդիրներ ունեցող որոշ շրջանակներ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին