Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Էրդողանն իրեն անկյուն է մտցրել, հայ-թուրքական հարաբերությունները հիմա իրականում որևէ մեկի օրակարգում չկան. Ստանիսլավ Տարասով

 Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների հարցերով ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովի կարծիքով՝ Մոսկվան և Թեհրանը միասին նույն քաղաքականությունն են վարում Սիրիայում Թուրքիայի նկատմամբ, ճնշում են վերջինիս: Tert.am-ի հետ զրույցում նա նկատեց՝ ճնշումը հսկայական է:

«Թեհրանը հայտարարում է, որ իրեն ոչ ցանկալի զարգացումների արդյունքում նա կպատասխանի Թուրքիային: Սակայն դեռևս սպասում են: Ինչո՞ւ, որովհետև մարտի 5-ին նախատեսված է Պուտինի և Էրդողանի հանդիպումը: Եվ Թուրքիան, որը Արևմուտքից չստացավ ակնկալվող աջակցությունը, և չունի լուրջ ազդեցություն այս հարցում, պետք է արդեն զիջումների գնա»,- ասաց նա:

Պատասխանելով դիտարկմանը, թե Թուրքիան փորձում է ռուսական հարվածներից հետո իրավիճակ փոխել, արդեն ավիահարվածներ է հասցրել սիրիական ուժերի ուղղությամբ, Ստանիսլավ Տարասովը նշեց.

«Այս օրերին այնքան ապատեղեկատվություն է տարածվում: Ամեն ինչին պետք չէ հավատալ: Դեռ հայտնի չէ, թե նրանք ում ուղղությամբ են հարվածներ հասցնում: Իհարկե, նրանց հարվածներն ուղղված են սիրիական կառավարության ուժերի կողմ, բայց նրանց դեմ հանդես են գալիս նաև ջիհադիստները, որոնց հետ նրանք նախկինում համագործակցում էին: Սա պատերազմ է, իսկ դրա մասին ճշգրիտ տեղեկատվությանը, բացի զինվորականներից, ոչ ոք չի տիրապետում»,- ասաց նա:

Անդրադառնալով մարտի 5-ին սպասվող Էրդողան-Պուտին հանդիպմանը՝ նախ նա մատնանշեց, որ մինչ այդ արդեն հեռախոսային խոսակցություն եղել է Պուտինի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի միջև: Պուտինը խոստացել է Սիրիայի փախստակաների անվտանգությունը ապահովել Թուրքիայի ավիահարվածներից: Այս պահին Իրանը սպասում է, նրանք չեն գտնվում կրակակետում: Բայց եթե Թուրքիան փորձի Իդլիբում առաջ գնալ, ապա կհանդիպի Հեզբոլլահին և այլն: Իրադրությունը կարող է հասնել նրան, որ ռազմական գործողությունները Թուրքիայում սկսվեն: Էրդողանն իրեն անկյուն է մտցրել: Եթե Թուրքիան իրավիճակը էսկալացիայի տանի, ապա, կարող եմ ասել, կփլուզվի»,- ասա նա:

Արդյոք Ռուսաստանն ու Թուրքիան կոմպրոմիսի կգնա՞ն, ո՞րը կլինի Ռուսաստանի դիրքորոշումը: Ստանիսլավ Տարասովի նկատառմամբ՝ գործողությունները տեղի են ունենում ուրիշի տարածքում, և Մոսկվայի խնդիրը իրականում Թուրքիային ճնշելը չէ, այլ պաշտպանելն է Սիրիայի տարածքային ամբողջականությունը:

«Բայց այս իրավիճակում մենք տեսնում ենք արդեն թուլացած Թուրքիա: Դա նաև իր ազդեցությունն է ունենում Կովկասում, ի վերջո: Նրա ազդեցությունը պատմականորեն մեզ հետաքրքիր տարածքում արդեն նվազում է: Որպեսզի այն վերականգնի, տասնյակ տարիներ կպահանջվեն»,- ասաց նա:

Այս համատեքստում փորձագետը նկատեց, որ Էրդողանի Թուրքիան հիմա միջազգային հարթակում էլ առանձնապես հեշտ իրավիճակում չի հայտնվել: «Ոչ մի իրական աջակցություն Թուրքիան միջազգային հանրության կողմից՝ ո՛չ ՆԱՏՕ-ից, ո՛չ ԱՄՆ-ից, Արևմուտքից չստացավ: Իսկ Ռուսաստանը գործում է Իրանի հետ նույն ճակատում»,-նկատեց նա:

Ժամանակին, ըստ ռուսաստանցի փորձագետի, երբ դիտարկվում էր Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու հարցը, թվում էր, թե Թուրքիան իր ազդեցությունը կմեծացնի: Ադրբեջանն էլ հույսով էր, որ Թուրքիան իրեն կկարողանա օգնել՝ ղարաբաղյան հիմնախնդիրը հօգուտ իրեն լուծելու հարցում: «Բայց հակառակը տեղի ունեցավ՝ Թուրքիան թուլացավ»,- ասաց նա:

Խոսելով այս իրավիճակում Հայաստանի վարած քաղաքականության մասին՝ Ստանիսլավ Տարասովը նշեց, որ «անգրագիտություն» է նկատվում: «Երբ ՆԱՏՕ-ն պարտվում է, Թուրքիան փլուզվում է, հայերը հայտարարում են, որ մասնակցելու են ՆԱՏՕ-ի զորավարժություններին: Բայց պետք է նրանցից սովորել, նրանց հետ անցկացնել ուսումնական վարժանքներ, որոնք հաղթում են, այլ ոչ թե նրանց հետ, որոնք պարտվում են: Իսկ թե ով է հաղթում, կարծում եմ, ինքներդ էլ հասկանում եք»,- ասաց նա:

Իսկ թե ինչ է սպասվում Հայաստանին, հայ-ռուսական հարաբերություններին, ռուս-թուրքական հարաբերությունները սրացման գնալու դեպքում, ապա ըստ վերլուծաբանի, Ռուսաստանն առանձնացված քաղաքականություն է վարում Ռուսաստանի և Թուրքիայի հետ, իրենք չեն ներկայացնում հայերի կամ ադրբեջանցիների շահերը:

«Մենք մեր սեփական մեքենան ենք վարում: Իսկ Հայաստանի նոր կառավարությունն այնպիսի քաղաքականություն է վարում, որը հայ-ռուսական հարաբերությունների կոնտեքստում չի տեղավորվում: Փաշինյանը Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները չի կոորդինացնում, Ադրբեջանն էլ, ինչո՞ւ պետք է Ռուսաստանը դա անի: Այո, մենք նույն տնտեսական, ռազմաքաղաքական բլոկում ենք: Այո, տեսականորեն կարող ենք սպառնալիք սպասել Թուրքիայից Հայաստանի նկատմամբ: Բայց պետք է հասկանալ, որ Թուրքիան առանձնապես Հայաստանի համար ժամանակ չունի: Նրանք 40 միլիոն քրդերի հետ խնդիր ունեն, որոնք հավակնում են պետականություն ստեղծել»,- ասաց նա՝ վստահորեն նշելով, որ հայ-թուրքական հարաբերությունները հիմա իրականում որևէ մեկի օրակարգում չկան: