Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկել են ռազմական համագործակցության հարցերը
Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևն այցելել է Ռուսաստանի պաշտպանության նախարարություն, որտեղ հանդիպել է նախարարի տեղակալ Վասիլի Օսմակովի հետ: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտնել են ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանությունից:
Հաղորդվում է, որ զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել պաշտպանության նախարարությունների գծով ադրբեջանա-ռուսական փոխգործակցության արդիական հարցերի շուրջ, քննարկվել է այս տարվա շփումների և փոխադարձ այցելությունների ժամանակացույցը:
Նշվում է, որ երկու կողմերն էլ վերահաստատել են իրենց կառուցողական հանձնառությունը՝ ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական ոլորտներում երկկողմ երկխոսության և համագործակցության հետագա զարգացմանը՝ համաձայն 2022 թվականի փետրվարի 22-ի դաշնակիցների փոխգործակցության մասին հռչակագրի։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»