Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Այսօր ԱԳ համակարգը ի վիճակի է լուծել իր առջև դրված ցանկացած արտաքին քաղաքական խնդիր. Զոհրաբ Մնացականյան

Մեր դիվանագիտության սկզբունքայնությունն ու դրանից բխող դիրքորոշումների հետևողական պաշտպանությունը նպաստում է Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակության բարձրացմանն ու վստահելի գործընկերոջ համբավի ամրապնդմանը: Այս մասին այսօր` մարտի 2-ին, Դիվանագետի օրվա կապակցությամբ ասել է ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Մեծարգո պարոն վարչապետ,

սիրելի հայրենակիցներ,

սիրելի գործընկերներ,

առաջին հերթին մեծարգո պարոն վարչապետ, ցանկանում եմ իմ շնորհակալությունը հայտնել Ձեզ, որ մասնակցում եք այսօր դիվանագետի օրվա առիթով կազմակերպված միջոցառմանը՝ արտահայտելով այն կարևորությունը, որ կառավարությունը տալիս է Հայաստանի դիվանագիտական ծառայությանը:

Տարեց տարի ընդլայնվող մեր դիվանագիտական ընտանիքն այսօր նշում է իր մասնագիտական տոնը՝ Դիվանագետի օրը: 28 տարի առաջ այս օրը Հայաստանի նորանկախ Հանրապետությունը անդամակցեց ՄԱԿ-ին և դարձավ միջազգային այդ կարևորագույն կառույցի լիիրավ անդամ:

Հայացք նետելով անցյալի հայ դիվանագիտության անցած ուղու վրա, կարող ենք արձանագրել, որ հայ դիվանագետների նվիրյալ ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ է, որ այսօր մենք ունենք կուռ և արդյունավետ գործող համակարգ, որն ի վիճակի է հետևողականորեն պաշտպանել պետական և ազգային շահերը, լուծել իր առջև դրված ցանկացած արտաքին քաղաքական խնդիր:

Հայկական դիվանագիտության երեք կարևորագույն սկզբունքները՝ ինքնիշխանությունը, համահայկականությունն ու փոխգործակցությունը հանդիսանում են մեր գործունեության այն հենասյուները, որոնց վրա հիմնվելով մենք կայացնում ենք հիմնարար որոշումներ ու առաջնորդվում ենք տարբեր երկրների հետ մեր հարաբերություններում:

Մեր դիվանագիտության սկզբունքայնությունն ու դրանից բխող դիրքորոշումների հետևողական պաշտպանությունը նպաստում է Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակության բարձրացմանն ու վստահելի գործընկերոջ համբավի ամրապնդմանը:

Հայկական դիվանագիտությունը իր շոշափելի ներդրումն է բերում Հայաստանի Հանրապետության զարգացման օրակարգին՝ բացահայտելով միջազգային նոր հարթակներ, ընդլայնելով համագործակցության շրջանակները:

Հարգելի գործընկերներ,

Դիվանագիտությունը առնչվում է նաև մարդկային հարաբերություններին, մարդկային հարաբերությունների բարձրագույն արվեստ է, քանի որ հիմնվում է բազմաբովանդակ գիտելիքների, հմտությունների, մասնագիտական փորձի ու մարդկային առաքինի հատկությունների վրա: Դիվանագետների շարունակական վերապատրաստման ու նրանց գիտելիքների հարստացման գործում անգնահատելի ներդրում ունի նաև ԱԳՆ Դիվանագիտական դպրոցը: Մենք վճռականորեն շարունակելու ենք համակարգում մարդկային ու մասնագիտական ներուժի առավել նպատակասլաց օգտագործմանը միտված կադրային քաղաքականությունը:

Մեր նպատակն է շարունակել, մեր բոլոր ջանքերը ներդնել, որպեսզի Արտաքին գործերի նախարարությունը արդարացիորեն և մշտապես վայելի մեր պետության ամենակայացած ու պրոֆեսիոնալ կառույցներից մեկը լինելու համբավը:

Հայտնի է որ ոչ բոլոր դիվանագետների աշխատանքն է տեսանելի, սակայն մենք գիտակցում ու բարձր ենք գնահատում ձեր անձնական և ընտանեկան նվիրումը, մտքի և ուժերի ներդրումը, որը պահանջում է այս ծառայությունը, և հայտնում եմ իմ անկեղծ շնորհակալությունը ձեզ բոլորիդ:

Ցանկանում եմ նաև առանձնահատուկ երախտագիտությունս հայտնել մեր այն դիվանագետներին, ովքեր պատվով կրում են դիվանագետի կոչումը և կարևոր առաքելություններ են իրականացնում աշխարհի տարբեր կետերում, առավել ևս և առաջին հերթին պատերազմի գոտիներում՝ Հալեպում, Դամասկոսում և Բաղդադում՝ անձնուրաց կերպով պաշտպանելով մեր ազգային ու պետական շահերը:

Մասնագիտական տոնի առթիվ, սիրելի գործընկերներ, թույլ տվեք սրտանց շնորհավորել ԱԳՆ համակարգում և արտերկրում աշխատող այս միասնական դիվանագիտական ընտանիքի բոլոր անդամների տոնը և մաղթել նորանոր ձեռքբերումներ ու դիվանագիտական հաղթանակներ, անձնական և ընտանեկան երջանկություն՝ ի շահ մեր պետության անվտանգության ամրապնդման, մեր քաղաքացիների բարեկեցության բարձրացման ու Հայաստանի Հանրապետության հարատևության ապահովման»,- գրել է նա։