Միլան-Երևան չվերթները չեղարկելու կարիք չկա․ Վրաստանի հետ սահմանը փակելու անհրաժեշտություն չկա․ նախարար
Միլան-Երևան չվերթները չեղարկելու կարիք այսօրվա դրությամբ չկա։ Այս մասին այսօր՝ մարտի 1-ին, Հայաստանում կորոնավիրուսի հայտնաբերման առաջին դեպքի առնչությամբ հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Մեր գործընկերները Իտալիայի առողջապահական եւ դիվանագիտական ոլորտում ինֆորմացիա են տրամադրել և ցույց են տվել, որ դեպքերը շատ լոկալ են և այդ ինֆորմացիայով ցույց են տալիս, որ մեծ քաղաքներում նույնիսկ եթե դեպքերը շատ են, դա շատ փոքր տարածքում է լոկալիզացված, եւ չվերթները չեղարկելու կարիք այսօրվա դրությամբ չկա, սակայն որոշումների կայացման պրոցեսը մի քիչ անսովոր իրավիճակում ամենօրյա է, այսինքն հնարավոր է, որ վաղը կայացվի մեկ այլ որոշում, այդ թվում՝ ոչ միայն Իտալիայի կամ որեւէ այլ երկրի հետ կապված, այլ նաև դա վերաբերում է ներհայաստանյան որոշումներին, հանրային միջոցառումներին, դպրոցների, մանկապարտեզների եւ այլ հանրային հաստատությունների աշխատանքին։ Մեր համար կարեւորը հանրային առողջությունն է ամեն դեպքում եւ ամեն ինչ բխելու են դրանից, բայց ամեն որոշում պետք է լինի փաստարկված, ապացուցված եւ ոչ թե պահանջված»,-նշեց նա:
Նախարարի խոսքով՝ Վրաստանի հետ սահմանը փակելու անհրաժեշտություն ընդհանրապես չկա․ «Վրաստանի 3 դեպքերը լոկալ, բերովի դեպքեր են՝ երկուսը Իրանից Ադրբեջանի տարածքով եւ մեկը Միլանից, բոլորն էլ իրենց լավ են զգում եւ կոնտակտների շրջանակը նույն սկզբունքով մեկուսացված է եւ լոկալ տարածման դեպքեր դեռ չկան: Եվ երրորդը, երբ որ վիրուսն արդեն շրջանառվում է գրեթե բոլոր երկրներում, այդ ժամանակ ընդհարապես է վերանում սահմաններ փակելու անհրաժեշտությունը»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին