Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Որքա՞ն գումար է նվիրաբերվել ՔՊ-ի բանկային հաշվեհամարին և ում կողմից. «Ականտես» դիտորդական առաքելության հայտարարությունը

«Ականատես» դիտորդական առաքելությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ սահմանադրական հանրաքվեի թափանցիկության և հաշվետվողականության վերաբերյալ:

Հայտարարությունում ասվում է. «Ժողովրդավարական հասարակությունում հանրության վստահությունը նվաճելու նպատակով ընտրական, այդ թվում՝ հանրաքվեների կազմակերպման գործընթացներում ծայրահեղ կարեւոր է քարոզարշավների ընթացքում (եւ դրանից դուրս) կուսակցությունների գործունեության ֆինանսական կողմի՝ եկամուտների եւ ծախսերի թափանցիկության եւ հաշվետվողականության ապահովումը: Կարեւոր է նաեւ օրենսդրորեն արգելված աղբյուրներից դուրս՝ զարտուղի ճանապարհներով ֆինանսավորումը կանխելը։

«Ականատես» դիտորդական առաքելությունը հայտնում է իր մտահոգությունը 2020 թվականի ապրիլի 5-ի սահմանադրական հանրաքվեի ֆինանսավորման թափանցիկության ու հաշվետվողականության առումով՝ հաշվի առնելով փետրվարի 25-ին կայացած «Քաղաքացիական պայմանագիր» (այսուհետ՝ ՔՊ) կուսակցության դրամահավաք-երեկոյի վերաբերյալ ոչ միանշանակ ընկալումները, կուսակցության եւ հիմնադրամի հաշվեհամարների հետ կապված անհստակությունը, ՔՊ վերադարձի հիմնադրամի կայքում առկա տեղեկատվությունը, որով փաստացի հնարավոր է դառնում «ՀՀ կուսակցությունների մասին» օրենքով արգելված անանուն եւ օտարերկրյա ֆիզիկական ու իրավաբանական անձանցից նվիրատվությունների ընդունումը, ինչպես նաեւ՝ առհասարակ կուսակցությունների եւ նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման թափանցիկության հետ կապված ՀՀ օրենսդրության առկա բացերը:

«Ականատես» դիտորդական առաքելությունը, ելնելով հետհեղափոխական Հայաստանում ընտրական գործընթացների օրինավորության եւ բացարձակ թափանցիկության, ինչպես նաեւ ընտրողների իրավունքների պաշտպանության, եւ ապօրինի ֆինանսների եւ խոշոր կապիտալի ազդեցությունը քաղաքական դաշտում կանխելու անհրաժեշտությունից, ՔՊ կուսակցությանն առաջարկում է ներկայացնել հրապարակային հաշվետվություն ոչ միայն օրենքով սահմանված՝ նախընտրական հիմնադրամի, այլեւ կուսակցության եւ նրան պատկանող եւ կամ նրա հետ փոխկապակցված իրավաբանական անձանց հաշվեհամար(ներ)ի, այդ թվում՝ ՔՊ վերադարձի հիմնադրամի ֆինանսական մուտքերի ու ելքերի վերաբերյալ: Կուսակցություններին առնչվող երրորդ անձանց գործունեության թափանցիկությունը օրհասական խնդիր, է եւ կուսակցությունների օրենսդրությանն առնչվող բարեփոխումների համատեքստում ակնկալվում է ապահովել դրանց լիարժեք հաշվետվողականությունը:

Մինչ այդ, անհրաժեշտ է հրապարակել, թե ՀՀ նախագահի կողմից սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նշանակման օրվանից մինչ ս.թ. փետրվարի 29-ը ներառյալ՝

Որքա՞ն գումար է նվիրաբերվել «ՔՊ» կուսակցության բանկային հաշվեհամար(ներ)ին եւ ում կողմից՝ նշելով առանձին նվիրատվությունները:

Որքա՞ն գումար է նվիրաբերվել «ՔՊ» վերադարձի հիմնադրամի հաշվեհամարին եւ ում կողմից՝ նշելով առանձին նվիրատվությունները։

«ՔՊ» կուսակցության ո՞ր հաշվին է փոխանցվել ս.թ. փետրվարի 25-ի դրամահավաք-երեկոյի ընթացքում նվիրաբերված գումարը:

Քանի՞սն են եղել եւ որքա՞ն են կազմել անանուն նվիրատվությունները՝ կատարված կուսակցության եւ վերադարձի հիմնադրամի հաշվեհամարներին։

Ինչպե՞ս է կուսակցությունը տնօրինել կամ տնօրինում օտարերկրյա ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից ստացված նվիրատվությունները՝ կատարված կուսակցության կամ վերադարձի հիմնադրամի հաշվեհամարին։

2020 թ. մարտի 1-ի դրությամբ որքա՞ն է կազմում կուսակցության հաշվեհամար(ներ)ի եւ վերադարձի հիմնադրամի հաշվեհամարին առկա գումարի չափը:

Ակնկալում ենք հնգօրյա ժամկետում ստանալ ՔՊ կուսակցության արձագանքը եւ սպառիչ պատասխանները վերը նշված հարցերին։

Կուսակցությունները եւ ընտրական համակարգը Հայաստանում ավանդաբար համարվել են ամենից ցածր վստահություն ունեցող ինստիտուտներից: ՔՊ կուսակցությունը, հավատարիմ լինելով հեղափոխությամբ հռչակված արժեքներին եւ նոր ավանդույթների սկզբնավորման նպատակով, իր գործունեությամբ պետք է վերականգնի հանրության վստահությունը այդ ինստիտուտների նկատմամբ։

Նաեւ հորդորում ենք ՔՊ կուսակցությանը առաջնորդվել «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 24-րդ մասի 4-րդ եւ «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասերով, հաշվի առնելով, որ ՔՊ վերադարձի հիմնադրամի օգտագործումը որպես երրորդ անձի՝ չի վերացնում օտարերկրյա աղբյուրներից եւ անանուն ֆինանսավորմանն առնչվող սահմանափակումները: