Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Քարոզարշավի 1-ին շաբաթում Հ1-ն իշխանության օգտին է գործել

2020թ. փետրվարի 20-ից 26-ը հարկատուների գումարներով գործող Հանրային հեռուստաընկերությունը սահմանադրական հանրաքվեի թեմային հատկացրել է 243 րոպե 50 վայրկյան, որից 57 րոպե 9 վայրկյան հատկացվել է «ՈՉ»-ի քարոզչությանը, 80 րոպե 50 վայրկյան «ԱՅՈ»-ի քարոզչությանը, իսկ 105 րոպե 51 վայրկյան եղել են չեզոք դիտարկումներ։ Հանրայինի եթերում նշված ժամանակահատվածում ցուցադրվել են նաև «ԱՅՈ»-ի և «ՈՉ»-ի քարոզչական հոլովակները՝ յուրաքանչյուրը մինչև 1 րոպե տևողությամբ, տեղեկացնում է «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը։

Մշտադիտարկվող ժամանակահատվածում լուրերի հիմնական թողարկման ընթացքում եթեր է հեռարձակվել ռեպորտաժ՝ «Սահմանադրական փոփոխությունները Հայաստանում» հանրային քննարկման մասին։ Քննարկման ընթացքում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը սահմանադրական փոփոխությունների «ԱՅՈ» կողմի քարոզ է արել, նրա հետ համակարծիք է եղել և «ԱՅՈ» է քարոզել նաև Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։

«Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդաշարին հյուրընկալվել են և՛ հանրաքվեն նախաձեռնած վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և՛ իրավապաշտպան, «ՈՉ» քարոզչական կողմի համակարգող Ռուբեն Մելիքյանը։ Պետրոս Ղազարյանը հաղորդումների ընթացքում երկակի ստանդարտներով է առաջնորդվել: Փետրվարի 21-ին Ռուբեն Մելիքյանի հետ հարցազրույցի ընթացքում Պետրոս Ղազարյանը փորձել է շեղել հարցազրույցի հյուրին քննարկվող բուն թեմայից և քննարկել է «ՈՉ»-ի քարոզչության հետ միայն մասնակիորեն կապ ունեցող թեմաներ, մինչդեռ Նիկոլ Փաշինյանին հյուրընկալելիս ավելի քան 37 րոպե «ԱՅՈ»-ի քարոզչությունից որևէ շեղման միտում չի եղել։

Փետրվարի 22-ին Հանրային հեռուստաընկերությունը «ՈՉ» քարոզչական կողմի անունից նշանակման ենթակա՝ տեղամասային հանձնաժողովի անդամների ներգրավմանը վերաբերող տեսանյութում անդրադարձել է միայն 4 կուսակցություններին ուղղված խնդրանքին՝ չանդրադառնալով «ՈՉ»-ի փետրվարի 21-ի անհատ քաղաքացիների կողմից համապատասխան հայտերի ընդունման վերաբերյալ հրապարակային հայտարարությանը:

Փետրվարի 21-ին «Խաղի կանոններ» հաղորդաշարի ընթացքում սահմանադրական հանրաքվեի թեման նույնպես քննարկվել է: Հաղորդմանն ընդհանուր հատկացվել է 43 րոպե 30 վայրկյան։ Հաղորդման հյուրերն են եղել «Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։

Փետրվարի 23-ին «Հանրային քննարկում» հաղորդմանը հյուրեր են եղել Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը, «Քաղաքացու որոշում» կուսակցության Գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը։ Հաղորդման ընթացքում «ԱՅՈ»-ին կողմ է արտահայտվել Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։ Չեզոք դիրքորոշում են ունեցել «Ժառանգության» ներկայացուցիչ Նարինե Դիլբարյանը և ՔՈ կուսակցության ներկայացուցիչ Միքայել Նահապետյանը։ Այս հաղորդման ընթացքում հյուրերի ցանկում չեն եղել հասարակական քաղաքական գործիչներ, ովքեր «ՈՉ»-ի կողմնակիցներ են։

Մշտադիտարկված ժամանակահատվածում Հանրայինի լուրերի թողարկումներում տեղ են գտել նաև «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի հայտարարությունը և ՀՅԴ ներկայացուցչի խոսքը: Վերջիններս հանրաքվեի գործընթացը հակասահմանադրական են որակել։ Հանրայինի եթերում է եղել նաև «ԱՅՈ»-ի շտաբի դրամահավաքի մասին լուրը և Սուրեն Պապիկյանի խոսքը, որը նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է քարոզարշավին։

Այսպիսով, «Մեդիա պաշտպան» նախաձեռնության իրականացրած սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի առաջին մեկ շաբաթվա մշտադիտարկման արդյունքներով, հարկատուների միջոցներով գործող Հանրային հեռուստաընկերությունն ավելի շատ եթերաժամանակ է տրամադրել «ԱՅՈ»-ի քարոզչությանը, միևնույն ժամանակ «ՈՉ»-ի քարոզչական կողմին ոչ միայն չի տրվել հավասար եթերային ժամանակ, այլև` Հանրայինի եթերով «ՈՉ»-ի տեսակետները ներկայացնելու հարցում խնդիրներ են առաջացել։