Այսօր մենք ոգեկոչում ենք Սումգայիթյան հակահայկական ջարդերի զոհերի հիշատակը. ԱԳՆ
Այսօր մենք ոգեկոչում ենք Սումգայիթյան հակահայկական ջարդերի զոհերի հիշատակը։ Այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ տարածած հայտարարությունում։
«1988թ․ փետրվարի վերջին օրերին Սումգայիթի հայ բնակչությունը ենթարկվեց անասելի դաժանությամբ ուղեկցվող զանգվածային սպանությունների և վայրագությունների։
Սումգայիթյան եղեռնագործությունը նշանավորեց ղարաբաղյան հակամարտության սկիզբը, երբ Ադրբեջանը ԼՂ ժողովրդի ինքնորոշման խաղաղ հայտին պատասխանեց հայերի հանդեպ զանգվածային բռնությամբ և ջարդերով։ Այն փաստորեն ձևավորեց նաև ղարաբաղյան հիմնախնդրի էությունը․ Արցախի ժողովրդի անվտանգության ապահովում ինքնորոշման իրավունքի իրականացմամբ»:
Ըստ ԱԳՆ-ի՝ Սումգայիթյան ոճրագործությունը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եվրոպական մայրցամաքում ինքնության հողի վրա կատարված առաջին զանգվածային ոճրագործությունն էր, որին հաջորդեցին Ադրբեջանի կողմից առավել ծրագրված և մեծ մասշտաբներով իրականացված նոր ոճիրներ՝ Բաքվում, Կիրովաբադում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օկուպացված տարածքներում՝ Շահումյանի շրջանում, Մարտակերտի և Մարտունու առանձին հատվածներում։
«Սումգայիթյան եղեռնագործության վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների գնահատականը լավագույնս է արտահայտում ԼՂ հակամարտությունը կարգավորելու Ադրբեջանի իշխանությունների պատրաստակամության բացակայությունը։ Երեք տասնամյակի ընթացքում փոխվել են շեշտադրումները՝ ջարդարարների հերոսացումից մինչև զոհերին ջարդերի կազմակերպման մեջ մեղադրելը։ Անփոփոխ են մնացել ադրբեջանական կողմից իրականացված մարդու իրավունքների զանգվածային և ծանրագույն խախտումների համար որևէ պատասխանատվություն ստանձնելու ցանկության բացակայությունը և հայերի հանդեպ ունեցած ցեղասպան մտադրությունը։
Այսօր մենք ոգեկոչում են սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը՝ հայ ժողովրդի հանդեպ նման ոճրագործությունները կանխելու հանձնառությամբ», ասված է ԱԳՆ հայտարարությունում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին